Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Հովհաննես Սահակյանը կարևորում է Բաղրամյան պողոտայում ձևավորված բարի մթնոլորտը

SOCIETY

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը դրական է գնահատում այն հանգամանքը, որ Բաղրամյան պողոտայում ընդդեմ հոսանքի թանկացման բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանության միջև համագործակցություն է ձևավորվել: Հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ մինչև ուշ գիշեր հետևում է ակցիայի ընթացքին և իր համար երկու դրական բան է արձանագրել: «Առաջին դրականն ինձ համար այն է, որ այնտեղ միշտ հնչում է հայկական ազգային երաժշտություն: Սա խոսում է այն մասին, որ այդ երիտասարդներին համախմբում է ազգային գաղափարախոսությունը: Եվ դրական է նաև այն, որ երիտասարդներն իրենց շարքերից դուրս են մղում բոլոր սադրիչներին և անձանց, ովքեր այլ գործողություններ են փորձում իրականացնել: Երկրորդը ցուցարարների և ոստիկանության միջև համագործակցության ձևավորումն է, ինչը նույնպես շատ եմ կարևորում»,- նշեց Սահակյանը:

Նա շեշտեց, որ կարևորն այն բարի մթնոլորտն է, որը ձևավորվել է Բաղրամյան պողոտայում: Սահակյանը վստահություն հայտնեց, որ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ոչ համաչափ ուժ չի կիրառվի՝ ընդգծելով, որ դրա մասին խոսում են նաև ակտիվիստները: «Ես միայն հորդորում եմ քաղաքացիներին, որ ավելի զգոն լինեն, որպեսզի կարողանան իրենց շարքերից հեռացնել սադրիչներին: Այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի»,- եզրափակեց Սահակյանը:

Պատգամավորի խոսքով՝ ոստիկանությունն այնտեղ է,որպեսզի ապահովի հավաքի խաղաղ ընթացքը և այնտեղ հավաքված մարդկանց անվտանգությունը: «Աստված մի արասցե, որևէ մի սադրիչ այլ գործողություն կատարի, թե երիտասարդությունը, թե ոստիկանութունը դրա համար պատասխանատու են լինելու: Դրա համար երկուսն էլ պետք է զգույշ լինեն, «Հավաքների ազատության մասին» օրենքի սահմաններում պետք է ունենան հստակ կազմակերպիչներ, հստակ ծրագիր և գործողությունների պլան: Այս հավաքը պետք է լինի բացառապես օրենքի շրջանակներում»,- ասաց Սահակյանը:

Հարցին, թե ինչո՞ւ են ցուցարարները իրենց պահանջը ներկայացնում երկրի նախագահին, երբ այն ավելի շատ տնտեսական, սոցիալական խնդիր է, Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ Հայաստանը կիսանախագահական երկիր է, որտեղ նախագահն ավելի շատ լիազորություններով է օժտված, իսկ երիտասարդությունն էլ այս դեպքում հույսը կապում է հենց նախագահի հետ: «Բայց, միևնույն ժամանակ, ինձ համար անհասկանալի է, թե ինչու նրանք չեն ընդունում նախագահի հետ հանդիպման առաջարկը: Այս հարցը ի վերջո պետք է լուծում ստանա: Աշխարհում ընդունված կարգ է, որ երբ քաղաքացիական հասարակությունը որևէ խնդրի մասին բարձրաձայնում է հանրահավաքների միջոցով, այնուհետև գնում են բանակցությունների, որպեսզի խնդիրը լուծեն: Բանակցությունների արդյունքում կլուծվի հարցը, թե ոչ, սա հարցի երկրորդ կողմն է, սակայն հարկավոր է գնալ և բանակցել»,,- ասաց պատգամավորը:

Թե այս ամենի արդյունքում ինչ որոշում կկայացվի և ինչ հանգուցալուծում կլինի պատգամավորը դժվարանում է հստակ պատասխանել: Նա նշեց, որ երեկ երկրի վարչապետն այս հարցի վերաբերյալ խոսել է ու հայտնել, որ անապահով ընտանիքների համար կառավարությունը լրացուցիչ փոխհատուցում կհատկացնի, որպեսզի նրանց վրա այս թանկացումը չծանրանա: «Մնացած որոշումների առումով ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ես չեմ հասցեատերը և դա իմ լիազորությունների շրջանակներում էլ չէ»,- եզրափակեց Հովհաննես Սահակյանը:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference