Արամեի և Աննայի դստեր 4-ամյակը Դուբայում
LIFEԵրգիչ Արամեի և երգչուհի Աննա Թովմասյանի դուստրը՝ Աննա Մարիան, այսօր դառնում է 4 տարեկան: Այդ առթիվ Աննան դստեր լուսանկարն է հրապարակել և կից գրել. «Շնորհավոր ծնունդդ, իմ անուշ աղջիկ»:
«Սթորի» բաժնում Աննան տեսանյութեր է հրապարակել, որտեղ հարցնում է դստերը, թե ո՞ւմ ծննդյան օրն է, իսկ փոքրիկ Աննա Մարիան պատասխանում է՝ «Իմ»:
Թե՛ լուսանկարում, թե՛ տեսանյութերում չի երևում երեխայի դեմքը, քանի որ Արամեն և Աննան խուսափում են երեխաների լուսանկարները համացանցում տեղադրելուց, նրանք տեսահոլովակ են նկարահանել, որտեղ առաջին անգամ ցույց կտան իրենց երեխաներին։
Արամեն և Աննան փոքրիկի տարեդարձի առթիվ խնջույք չեն կազմակերպել, փոխարենն այս շրջանում երեխաների հետ հանգստի են մեկնել Դուբայ: Նրանք պարբերաբար հանգստից լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում իրենց էջերի «Սթորի» բաժնում:
Նշենք, որ զույգն ամուսնացած է 2012 թվականից: 4 տարի ամուսնացած լինելուց հետո 2016-ին նրանք որոշեցին Աստծո օրհնությունը ստանալ և պսակադրվել եկեղեցում: Երգիչը երազ էր տեսել, որ երբ եկեղեցում պսակադրվեն, երեխա կունենան: Երազն իրականացել էր և պսակադրությունից մեկ ամիս անց Աննան իմացել էր, որ բալիկի է սպասում:
Արամեի և Աննայի երկրորդ երեխան՝ Մարատը, ծնվել է 2019 թվականին: Որդի ունենալն Արամեի վաղեմի երազանքն էր եղել: Տարիներ առաջ Արամեն կորցրել էր հորն ու որոշել որդի ունենալ ու նրան անվանակոչել իր հայրիկի պատվին: