Տիգրան Համասյանը 2 մրցանակ է ստացել «Deutscher Jazzpreis» միջազգային մրցույթում
CULTUREԳերմանիայում կայացած «Deutscher Jazzpreis» միջազգային մրցույթի ժամանակ հայազգի ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը երկու մրցանակ է ստացել։
Նա Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է մրցանակին և ոգևորությամբ կիսվել հետևորդների հետ։
«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է երկու մրցանակ ստանալ «Deutscher Jazzpreis»-ից իմ վերջին «The Call Within» ալբոմի համար` «Տարվա արտիստ, միջազգային» և «Դաշնամուր/ստեղնաշար» անվանակարգերում։
Շնորհակալ եմ «Deutscher Jazzpreis»-ի կազմակերպիչներին և ժյուրիի անդամներին։ Մեծ շնորհակալություն և շնորհավորանքներս տաղանդավոր բոլոր երաժիշտներին, որոնք այս տարի առաջադրվել ու մրցանակի են արժանացել»,- գրել է նա և իր գերմանացի երկրպագուներին խոստացել, որ շուտով կհանդիպեն։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



