«Հրապարակ». Աղմկահարույց նշանակում.Նոր պաշտոնյաներն անելիք ունեն
POLITICSԻնչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ մեկնելուց առաջ երեք մարզերում փոխմարզպետներ նշանակեց՝ Արագածոտն, Գեղարքունիք եւ Վայոց Ձոր։ Նախընտրական փուլում նոր պաշտոնյաներն անելիք ունեն։ Ուշագրավ է, որ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ է նշանակել նախկին սկանդալային մարզպետ Տրդատ Սարգսյանի եղբորը՝ Դավիթ Սարգսյանին։
Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանը պաշտոնից ազատվել էր 2019-ի հոկտեմբերի 19-ին, Եղեգնաձոր քաղաքում ԶՈՒ 2 սպայի ծեծի աղմկոտ միջադեպից հետո, երբ փոխգնդապետն ընկավ երկարատեւ կոմայի մեջ, իսկ ինքը համառորեն հերքում էր զինվորական ընկերների ցուցմունքները, որ մարզպետն անձամբ է ներկա գտնվել ծեծին։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



