Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Հայկ Մարությանը Ռուսաստանում է

POLITICS

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության հարավային մայրաքաղաք` Դոնի Ռոստով է այցելել Երևանի պատվիրակությունը` քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ:

Պաշտոնական այցի առաջին օրը ռոստովյան գործընկերների ուղեկցությամբ երևանյան պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Այնուհետև Երևանի քաղաքապետն ու պատվիրակության անդամները, Նոր Նախիջևանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք են մատուցել նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

ՌԴ հարավային մայրաքաղաքի վարչակազմի նստավայրում` քաղաքապետարանում կայացավ Երևանի և Դոնի Ռոստովի ղեկավարների պաշտոնական ձևաչափով հանդիպումը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն ստորագրեցին երկու քաղաքների միջև համագործակցության հնգամյա ծրագիրը:

Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվեցին 2021-2025թթ. ընթացքում զարգացնել փոխգործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:

Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոն նկատել է, որ ստորագրված փաստաթուղթը նոր որակ կհաղորդի երկու քաղաքների միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը:

«Արդեն 15 տարի է, ինչ Երևանն ու Դոնի Ռոստովը եղբայր քաղաքներ են: Վստահ եմ, որ ստորագրված ծրագիրը նոր աշխուժություն կհաղորդի երկու քաղաքների փոխգործակցությանը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երկու կողմերի հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հնարավորություն ունի: Փորձի փոխանակման տեսանկյունից՝ շատ կարևոր են նաև փոխայցելությունները»,-նշել է Ալեքսեյ Լոգվինենկոն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների եղբայրական հարաբերությունները լրացուցիչ կխթանեն բազմակողմ կապերի ընդլայնումը:

«Վստահաբար կարող եմ նշել, որ Ռոստովը և Ռոստովի երկրամասը երկու քաղաքների համագործակցության առումով կարող են օրինակ ծառայել: Այն ուղղությունները, որոնք տեղ են գտել ծրագրում, երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում, և ես իմ հերթին կներդնեմ իմ բոլոր ջանքերը դրանք կյանքի կոչելու համար:

Իսկապես կա լայն դաշտ գործակցություն ծավալելու կրթության, առողջապահության, քաղաքաշինական, սոցիալական ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում»,- նշել է Հայկ Մարությանը:

Երևանի պատվիրակության անդամները եղել են նաև Հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցում: Վարդագույն տուֆով կառուցված տաճարը Դոնի Ռոստովի (Նոր Նախիջևանի) հայերի հոգևոր կենտրոնն է և կարևոր նշանակություն ունի հայապահպանության գործում:

1970-ական թվականներից Դոնի Ռոստովում գործում է նաև հայ-ռուսական բարեկամության թանգարանը: Մշակութային կենտրոն այցելած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու պատվիրակության անդամները շրջել են ցուցասրահներում, ծանոթացել արժեքավոր հավաքածուին:

Թանգարանը մինչև 2011 թվականը գտնվել է Սուրբ Խաչ եկեղեցու շենքում, հետագայում` Հայրապետովների տանը։ Ցուցանմուշների մեջ կան հայերեն գրքեր, 18-րդ դարի կենցաղային իրեր, որոնցից առավել արժեքավորը պղնձե 47 առարկաների հավաքածուն է, որը Ղրիմից վերաբնակեցվելու ժամանակ իրենց հետ Դոնի Ռոստով են բերել թերակղզու բնակիչները։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank