Ռամոսը ցանկանում է մնալ Ռեալում, սակայն Պերեսը շարունակում է կազմակերպել ֆուտբոլիստի հրաժեշտի միջոցառումը
SPORTՊաշտպան Սերխիո Ռամոսը հույս ունի կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»: Ինչպես գրում է As-ը, իսպանացին հույս ունի ևս մեկ անգամ զրուցել մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Եթե նման հանդիպում տեղի ունենա, ապա Ռամոսը, հավանաբար, կընդունի ակումբի պայմանները:
Ռամոսի վրա ազդել է այն փաստը, որ իր ընկերները՝ Լուկա Մոդրիչը և Լուկաս Վասկեսը, երկարաձգել են ակումբի հետ իրենց պայմանագրերը: Շատ կարևոր է նաև այն փաստը, որ Կառլո Անչելոտին նշանակվեց «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում, որի հետ իսպանացին շատ լավ հարաբերություններ ունի:
Նախկինում 35-ամյա պաշտպանը մի քանի անգամ չէր ընդունել առաջարկվող մեկ տարվա պայմանագիրը՝ 10 տոկոս աշխատավարձի կրճատմամբ: Ըստ աղբյուրի ՝ Ռամոսը ցանկանում էր երկամյա պայմանագիր կնքել, սակայն նա համաձայնվել էր աշխատավարձի կրճատմանը:
Այնուամենայնիվ, «Ռեալի» դիրքորոշումը մնում է անփոփոխ: Ակումբը ցանկանում էր երկարաձգել պայմանագիրը Ռամոսի հետ, բայց նրա մերժումները հանգեցրին այն բանի, որ ղեկավարությունը բացասական է տրամադրված ֆուտբոլիստի դեմ: Ուստի Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շարունակում է կազմակերպել ֆուտբոլիստի հրաժեշտի միջոցառումը:
«Սերխիոն ցանկանում է մնալ «Ռեալում» և ավարտել կարիերան ակումբում: Բայց որոշումն այլևս կախված չէ նրանից», – ասել են Ռամոսի մտերիմները: Անցած մրցաշրջանում իսպանացին 15 հանդիպում է անցկացրել Լա Լիգայում և դարձել 2 գոլի հեղինակ: