Yerevan, 02.November.2026,
00
:
00
BREAKING

«Առաջատար մասնագիտությունների դեպքում էապես նվազել է դիմորդների թիվը, պատճառը քննությունների կարգի փոփոխությունն է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում ընթանում են միասնական քննությունները: Օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը, անդրադառնալով ամենաշատ և ամենաքիչ պահանջարկ ունեցող մասնագիտություններին, տեղեկացրել էր, որ առաջին տեղում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» մասնագիտությունն է, երկրորդ տեղում՝ Երևանի պետական համալսարանի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժինը, երրորդ տեղում՝ ԵՊՀ-ի իրավագիտությունը, չորրորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» բաժինը, և այսպես շարունակ: Միևնույն ժամանակ, ամենաքիչը դիմել են Գեղարվեստի պետական ակադեմիայի «Արվեստաբանություն», Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մասնագիտական մանկավարժություն և որևէ սպորտաձև՝ թենիս, թեյքվանդո, մարզական պարեր, սուսերամարտ, հեծանվային սպորտ, մասնագիտություններով:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ զրույցում փորձում ենք հասկանալ՝ ինչպիսի պատկեր ունենք նախորդ տարիների հետ համեմատած: Մխիթարյանը նշում է՝ այս տարի ընդունելության քննությունների կարգում եղան փոփոխություններ: «Այն հնարավորություն չի տալիս, որպեսզի դիմորդները նույն քննությունները հանձնելու պայմանով դիմեն մի քանի բուհեր և մի քանի մասնագիտությունների համար: Դա հանգեցրեց նրան, որ դիմորդների, մեր շրջանավարտների հոսքն ավելի փոքրացավ հիմնական մասնագիտությունների գծով: Օրինակ՝ «Բուժական գործը», «Իրավագիտությունը», «Կիրառական մաթեմատիկան» և այլ մասնագիտություններ էլի պահպանում են իրենց առաջատար դիրքերը, բայց այնտեղ էապես նվազել է դիմորդների թիվը՝ համեմատած մյուս տարիների, քանի որ հիմա դիմորդը կարող է դիմել միայն մեկ բուհ և մեկ մասնագիտությամբ: Ստացվել է այնպես, որ այն դիմորդները, որոնք պետք է դիմեին այդ մասնագիտությունների համար, բաշխվել են այլ մասնագիտությունների վրա: Իսկ այն մասնագիտությունները, որոնց առաջ ևս դիմորդները մեծ առավելություն չէին տալիս, այս տարի ևս նույն միտումը կարող ենք գրանցել: Օրինակ՝ քիչ են բնագիտական, ինժեներա-տեխնիկական մասնագիտությունների գծով դիմորդները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Հրապարակված թվերից պարզ է դառնում, որ մասնավոր որոշ բուհերի դեպքում կան մասնագիտություններ, որոնց դիմորդների թիվը չի հասնում մեկ տասնյակի, անգամ կա մասնագիտություն, որի համար դիմել է միայն մեկ դիմորդ: Արդյո՞ք սա ազդակ չէ այս բուհերի դեպքում ինչ-որ փոփոխություններ կատարելու համար: «Պետական որոշ բուհեր ավելացրել են մասնագիտություններ, միևնույն ժամանակ տարեցտարի պակասում է դիմորդների թիվը: Սա հանգեցնում է նրան, որ մեր շրջանավարտները կարող են հեշտությամբ ընդունվել պետական բուհեր: Մենք գիտենք, որ պետական բուհերի դեպքում վարկանիշը բարձր է, իսկ մասնավոր բուհերի պարագայում՝ ցածր: Եթե մարդիկ հնարավորություն ունեն ընդունվելու պետական բուհեր, այդպես են անում: Դա է պատճառը, որ մասնավոր բուհերը կա՛մ պետք է միավորվեն, կա՛մ պետք է այնքան լավացնեն իրենց ուսումնական պայմանները և կրթության որակը, որպեսզի ուսանողները գնան մասնավոր բուհեր:

Դա անելու համար նրանց ժամանակ է պետք և միջոցներ, որոնք նրանք չունեն: Կարծում եմ՝ մասնավոր բուհերի թիվը գնալով նվազելու է՝ կա՛մ միավորվելու են, կա՛մ փակվելու, պատճառը նաև այն է, որ շրջանավարտների թիվը գնալով նվազում է: Եթե հաշվի առնենք երկրում տիրող քաոսային իրավիճակը, կրթության ոլորտի հետ կապված բազմաթիվ խնդիրները, ամենայն հավանականությամբ, ավելանում են նաև արտագաղթի տեմպերը, այս տարվա սկզբից ամսական ավելի քան քսան հազար մարդ ուղղակի լքում է Հայաստանը, սա հանգեցնելու է ուսանողների և դպրոցների շրջանավարտների թվի նվազեցման, և մասնավոր բուհերը շատ դժվարությամբ կկարողանան առաջ ընթանալ: Ես գիտեմ շատ մասնավոր բուհեր, որոնք չեն աշխատում հայաստանցի դիմորդների համար, գովազդային արշավներ են կազմակերպում ոչ թե Հայաստանում, այլ արտասահմանում՝ Մերձավոր Արևելքում, Հնդկաստանում և այլն, որպեսզի գոնե այնտեղից կարողանան ուսանողներ ունենալ»,-նշում է մեր զրուցակիցը:

Կրթության ոլորտի մասին խոսելիս պարոն Մխիթարյանի հետ անդրադառնում ենք նաև «Հանրակրթության մասին» օրենքում կատարված լրացմանը, որի համաձայն «տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, բայց մանկավարժի որակավորում չունեցող անձինք կարող են որպես ուսուցիչ աշխատել դպրոցում, եթե ուսուցչի թափուր հաստիքը չի համալրվել մանկավարժի որակավորում ունեցողի կողմից։ Անհրաժեշտ պայման կլինի մանկավարժության ուղղությամբ առնվազն 30 կրեդիտ հավաքելը»: Ուսուցիչների պակասի խնդրին «Փաստն» անդրադարձել է ոչ մեկ հրապարակմամբ: Դեռ այդ ժամանակ կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշել էր, որ «կարելի է ներգրավել հարակից մասնագիտություններ ունեցող մարդկանց՝ դպրոցներում ուսուցիչների տեղերը թափուր չթողնելու համար՝ հավելելով, որ վերջին շրջանում շատ կոպիտ ձևով այն ուսուցիչներին, որոնք իրենց մասնագիտությամբ չէին դասավանդում կամ չունեին, օրինակ՝ մանկավարժի որակավորում, հեռացնում էին դպրոցներից: Դրա հետևանքը եղավ այն, որ այսօր մեծ թվով ուսուցիչների պակաս ունենք»:

Մխիթարյանը նշում է՝ ողջունելի է այն, որ մեր բազմաթիվ կարծիքները վերջապես տեղ հասան: «Օրինակ՝ ԵՊՀ-ի «Ֆիզիկայի» ֆակուլտետն ավարտածն իրավունք չուներ դպրոցում ուսուցիչ աշխատել: Հիմա սա վերանում է, բայց զուգահեռ պետք է անպայման մանկավարժական որոշակի հմտություններ հաղորդել այն մարդկանց, որոնք պետք է դպրոց մտնեն և աշխատեն: Տվյալ մասնագիտությունից գիտելիքներ ունենալը մի բան է, իսկ մանկավարժական փորձին, համապատասխան հմտություններին ու մեթոդներին տիրապետելը այլ հարց է: Պետք է անպայման կազմակերպվի այդ մասնագետների վերապատրաստում, որպեսզի կրթության որակը չընկնի: Միանշանակ ողջունելի է այն, որ ոչ մանկավարժական կրթություն ունեցողները կարողանան դասավանդել դպրոցում: Դրանով օգտակար ենք լինում դպրոցներին, մարդկանց, որոնք սկսելու են դասավանդել դպրոցներում, նրանցից շատերը գուցե մինչ այդ չեն ունեցել աշխատանք և միաժամանակ լրացնում ենք ուսուցիչների բացը, որն առկա է տարբեր դպրոցներում, հատկապես գյուղական վայրերում և սահմանամերձ շրջաններում»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice