Ճապոնիայում մահապատժի են ենթարկել երկու մարդասպանների
INTERNATIONAL NEWSՃապոնիայում, այսօր՝ դեկտեմբերի 18-ի առավոտյան, մահապատժի են ենթարկել երկու մարդասպանների, հաղորդում է NHK-ն:
Երկու դատավճիռն էլ կայացրել է ատենակալների դատարանը: Մահապատժի ենթարկվածներից մեկը՝ Սատոսի Ցուդան, մեղավոր է ճանաչվել 2009-ին ընտանիքի 3 անդամներին սպանելու մեջ, երկրորդը՝ 2006-ին կողոպուտի նպատակով երկու անձանց սպանության մեջ, հաղորդում է Gazeta-ն:
Նշվում է, որ վարչապետ Սինձո Աբեի իշխանության գալուց հետո երկրում 14 անգամ մահապատիժ է իրականացվել:
Ճապոնիայում մահապատիժն իրագործվում է կախաղանի միջոցով: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում Ճապոնիային չեղյալ հայտարարել մահապատիժը, այդուհանդերձ, երկրի բնակչության մեծ մասը կողմ է դրան:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



