Յուրա Մովսիսյանի գոլի արժեքը 550 հազար եվրո է
SPORTSovsport-ը կազմել է Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստների տասնյակը «տրանսֆերային արժեք - որակ» հարաբերակցությամբ՝ հաշվարկելով նրանց խփած յուրաքանչյուր գոլի գինը (տարեկան աշխատավարձը բաժանած 2015-ի ակումբների կազմում խփած գոլերի քանակով): Յուրօրինակ վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են տարեկան առնվազն 1.5 միլիոն եվրո ստացող խաղացողները:
9-րդ տեղում է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը 2015-ին մոսկովյան թիմում խփել է 4 գոլ: 28-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը 2.2 միլիոն եվրո: Ստածվում է, որ նրա խփած յուրաքանչյուր գոլի արժեքը 550 հազար եվրո է:
Ամենաարդյունավետը Մովսիսյանի ակումբակից, հոլանդացի Կուինսի Պրոմեսն է, որը ստանում է տարեկան 1.8 միլիոն եվրո եւ խփել է 18 գոլ:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
3
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
4
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
5
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank



