Yerevan, 02.May.2026,
00
:
00
BREAKING


Տպավորություն է, թե ավելի ուժեղ է նա, ով ավելի շատ է մեղադրում, ավելի բարձր է հայհոյում կամ վիրավորում․ ՀՀ ՄԻՊ

BLOG

Նախընտրական քարոզարշավը նրա համար չէ, որ մարդկանց համար ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքի ու հայհոյանքի հանրային տեսարաններ:

Բովանդակային հարցերի փոխարեն գերակայում են փոխադարձ մեղադրանքները, իրար ուղղված հայհոյանքն ու վիրավորանքը՝ զուգակցված բռնության հետ ասոցացվող հռետորաբանությամբ:

Ընդ որում, այնպես է ստացվել, որ անգամ հանրությունն է արդեն սովորել և երբ մի կողմը վիրավորում, հայհոյում կամ մեղադրում է մյուսին, ապա հանրությունն էլ սկսում է անհամբեր սպասել, թե ինչ կամ ինչպես է այդ մյուս կողմը պատասխանելու:

Տպավորությունն էլ այն է, թե ավելի ուժեղ է նա, ով ավելի շատ է մեղադրում, ավելի բարձր ու նոր բառերով է հայհոյում կամ վիրավորում: Հետո էլ այդ նույն բառերով իրար են հայհոյում ու վիրավորում քաղաքական ուժերի կամ հանրային գործիչների կողմնակիցները:

Այս ամենի արդյունքում էլ ստացվել է այնպես, որ հանրային քննարկման (public discourse) տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է միայն իշխանավեճի թեմաներով:

Նախընտրական շրջանում պետք է քննարկման առարկա դառնան իրական կյանքում մարդկանց հուզող հարցերը, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնվում են Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան ու արտահերթ զեկույցներով։

Անվտանգության հիմնարար հարցերից բացի, օրինակ՝

Ինչպե՞ս է բացառվելու կյանքի դժվարին վիճակում հայտնված ընտանիքների խորացող մեկուսացումը հասարակությունից, ինչպես է ապահովվելու նրանց ինտեգրումը հանրային կյանքին։

Ինչպե՞ս է ապահովվելու, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը երեխային դպրոց ու մանկապարտեզ տանելու փոխարեն ստիպված չլինի խնամել նրան տանը և ինքն էլ նրան խնամելու համար ազատվի աշխատանքից ու այդպես ընտանիքն ապրի հասարակությունից մեկուսացված վիճակում:

Ինչպե՞ս է բացառվելու, որպեսզի անվճար բժշկական օգնության կամ սոցիալական ապահովության համակարգի անվերջ բյուրոկրատական ու դատական քաշքշուկների մեջ հայտնված մարդը, ով, ասենք, փորձում է ստանալ իր կենսաթոշակը կամ ենթարկվել բժշկական հետազոտությունների, չզգա իրեն թենիսի մրցաշարի «գնդակի» դերում, երբ բոլորն անվերջ մի վայրից մյուսն են ուղարկում՝ առանց հարցին լուծում տալու:

Ինչպե՞ս է ապահովվելու, որպեսզի մարդիկ չմոռացվեն հոգեբուժարաններում իրավական ու վարչական քրոնիկ թերությունների պատճառով, այլ ստնան լիարժեք կյանքի վերադարձին ծառայող նպատակով իրական բուժում:

Ինչպե՞ս է ապահովվելու, որպեսզի ոչ թե թղթին տված գեղեցիկ ձևակերպումների ինքնախաբեությամբ, այլ իրական կյանքում քրեակատարողական (բանտային) համակարգն ի վերջո դադարի պատժողական լինելուց և ծառայի մարդուն ազատ արձակման նախապատրաստելու ու իրական կյանք նրա լիարժեք ինտեգրումն ապահովելու նպատակին։

Ինչպե՞ս են լուծվելու տարբեր վարչական մարմիններում ու դատարաններում գործերի քննության ձգձգումներն ու քաշքշուկները, որոնց արդյունքում մարդկանց պատճառվում են անվերականգնելի վնասներ և այլն։

Ակնհայտ է, որ նման իրական խնդիրներ բարձրաձայնելու և լուծման տարբերակներ առաջարկելու փոխարեն փոխադարձ վիրավորանքն ու հայհոյանքները, ատելության ու բռնության հետ ասոցացվող ցանկացած հռետորաբանություն ավելի են խորացնում բեևեռացումն ու խմբերի բաժանելու արատավոր երևույթը։

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

 
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank