Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈՒՆԻՍԻ). Ըն­դուն­վել է Ռու­սաս­տա­նի ան­կա­խու­թյան հռչա­կա­գի­րը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բրազիլիա՝ Սիրահարների օր, Պարագվայ՝ Խաղաղության օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի օր, Ուկրաինա՝ Ֆոնդային բորսայի աշխատողների օր, Ֆիլիպիններ՝ Անկախության օր, Ֆինլանդիա՝ Հելսինկիի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1903– Ցարական Ռուսաստանը ընդունել է օրենք, համաձայն որի, բռնագրավվել է հայկական եկեղեցու գույքը:

1930-ծնվել է դիրիժոր, կոմպոզիտոր, ռադիոհաղորդավար Սեպուհ Աբգարյանը:

1938- Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում Գերագույն խորհրդի նախագահության նախագահ է ընտրվել Մացակ Պապյանը։

1969– Երևանում տեղի է ունեցել «Սարոյան եղբայրներ» ֆիլմի պրեմիերան:

1939-ծնվել է պատմաբան Գևորգ Քիլիմջյանը:

1951-ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

1992-Արցախյան առաջին պատերազմի ժամանակ սկսվել է ադրբեջանական բանակի ամառային հարձակումը, որի արդյունքում զավթվել են Շահումյանի շրջանը ամբողջությամբ և Մարդակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ: – զոհվել է Արցախյան ազատամարտի մասնակից, վաշտի հրամանատար, ազգային հերոս Յուրի Պողոսյանը:

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բելառուսի հետ։

1993– զոհվել է Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը:

2003Ը- ձայների ճնշող մեծամասնությամբ նորընտիր Ազգային ժողովի նախագահ է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, տեղակալներ՝ Տիգրան Թորոսյանը (ՀՀԿ) և Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ):

2006- վախճանվել է Հայաստանի ռազմական հետախուզության պետ Բասենցի Ազոյանը:

2007- Երևանում բացվել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան»նոր գրասենյակը:

2008-Շվեդիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը: 2010-Լեռնային Ղարաբաղի նորընտիր խորհրդարանն անդրանիկ նիստում Աշոտ Ղուլ յանին վերընտրել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում:

2014-կառավարության հերթական նիստում հավանության է արժանացել «Շրջանառության հարկի մասին» ու ևս վեց օրենքներում փոփոխությունների փաթեթը, ըստ որի, առևտրի ոլորտում փոքր ու միջին ձեռնարկությունները 3,5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն վճարելու են 1 տոկոս:

2014-վախճանվել է հայազգի թենիսիստ, մարզիչ Սարգիս Խարբերդցին:

2017-տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնած Տարոն Մարգարյանի երդմնակալման հանդիսավոր արարողությունը:

ԱՇԽԱՐՀ

1664-հյուսիսամերիկյան Նոր Ամստերդամ քաղաքը վերանվանվել է Նյու Յորք:

1773-ծնվել է գերմանացի բանկիր, Ռոտշիլդների դինաստիայի հիմնադիրներից՝ Ամշել Ռոտշիլդը:

1849-Լյուիս Հասլետտը արտոնագրել է հակագազը:

1867-կազմավորվել է Ավստրո-Հունգարական Կայսրությունը:

1897– Կառլ Էլզեները շվեյցարական բանակային դանակի համար ստացել է արտոնագիր:

1920– տեղի է ունեցել Պանամայի ջրանցքի պաշտոնական բացումը:

1936-սկսել է հեռարձակվել առաջին ամերիկյան կարճալիք ռադիոկայանը:

1937-ԽՍՀՄ-ում գիշերը գնդակահարվել են «Տուխաչևսկու գործով» անցնող զորահրամանատարները՝ Տուխաչևսկին, Յակիրը, Ուբորևիչը, Կորկը և այլն:

1938-ծնվել է խորհրդային և ռուսական ընդդիմադիր գործիչ, գեներալ- գնդապետ Ալբերտ Մակաշովը:

1942-նացիստների կողմից ոչնչացվել է Դուգա քաղաքի գետտոն:

1955-Յակուտիայում բացվել է ալմաստի առաջին խոշոր հանքավայրը:

1990– ՌՍՖՍՀ-ի ժողովրդական պատգամավորների առաջին համագումարը ընդունել է Ռուսաստանի անկախության մասին հռչակագիր:

1997-վախճանվել է ռուս բանաստեղծ, կոմպոզիտոր, սցենարիստ և բարդ Բուլատ Օկուջավան:

2003– վախճանվել է ամերիկացի հանրաճանաչ դերասան Գրեգորի Պեկը:

2014- տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

2016-ամերիկյան Օռլանդո քաղաքում տեղի է ունեցել մասսայական սպանություն:

2018-պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK