Թույլ չենք տալու, որ Նիկոլի իշխանությունը ժողովրդին տանի բախման. Վահե Հակոբյան
VIDEO«Թույլ չենք տալու, որ Նիկոլի իշխանությունը ժողովրդին տանի բախման, մենք նրա ձեռքը պետք է բռնենք ու դուրս վռնդենք»,- Տաշիրում քաղաքում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Նա հասկանում է, որ այևս չի կարողանում պահել իր իշխանությունը, այդ իսկ պատճառով ամեն անգամ դիմում է սպառնալիքների՝ ճնշում են բոլոր համայնքերի ղեկավարներին, դպրոցի տնօրեններին։ Հիմա էլ որոշել են ժողովրդին տանել բախման, բայց դա նրանց մոտ չի ստացվելու», - հայտարարեց Հակոբյանը։
««Հայաստան» դաշինքն է, որ ունակ է վռնդել սրանց իշխանությունից։ Ուրիշ թիմ չկա, այլընտրանք չկա։ Դա «Հայաստան» դաշինքն է՝ իր պատրաստի ու պրոֆեսիոնալ կազմով և առաջնորդով, ով մի քանի անգամ ապացուցել է, որ դժվարին պայմաններում կարող է ստանձնել պետության ղեկը և հանել ցանկացած ճգնաժամային իրավիճակից», - նշեց Վահե Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



