«Գեղեցիկ զույգ»․ Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի մեղմ համբույրը
LIFEԴերսանուհի Սոֆյա Պողոսյանը, ով սպասում է առաջնեկի ծնունդին, ընտանեկան ֆոտոշարքից նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է երկնագույն ամառային զգեստ, ինչն ընդգծել է նրա գեղեցիկ կարգավիճակը։ Սոֆյայի ալիքավոր մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացրել է ծղոտե լայնեզր գլխարկը։ Զույգը մեղմ համբուրվում է։ Հրապարակմանը կից Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինը գրել է․ «Իմ սերեր»։ Իսկ զույգի երկրպագուները բազում դրական խոսքեր են հղել նրանց․ «Գեղեցիկ զույգ»։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պուտավոր զգեստ էր կրում։ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինը հավաքել էր մազերը, գլխազարդ ընտրել։ Սոֆյայի ձեռքին գեղեցիկ փունջ էր։ Մեկնաբանություններում ապագա մայրիկը նշել էր, որ լուսանկարի հեղինակը դերասանուհի Մարիամ Ադամյանն էր։