Բայդենը «կոշտ ազդակ» կփոխանցի Պուտինին. NBC
INTERNATIONAL NEWSՉորեքշաբթի Պուտինի հետ նախատեսված հանդիպման ժամանակ Սպիտակ տան առանցքային նպատակն է «կոշտ ազդակ» փոխանցել Ռուսաստանի առաջնորդին: Այդ մասին գրում է NBC News-ը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրին:
Բայդենը մտադիր է հասկացնել Պուտինին, որ Ռուսաստանը չպետք է ակնկալի նույն բարեկամական հարաբերությունները, ինչպես ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք էր, պնդում է հեռուստաալիքի զրուցակիցը: Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը հանդիպելու են հունիսի 16-ին: Գագաթաժողովը կներառի աշխատանքային քննարկում եւ եւս մեկ հանդիպում պակաս խոշոր ձեւաչափով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժնեւում բանակցություններից հետո երկու երկրների առաջնորդները առանձին մամուլի ասուլիսներ կանցկացնեն: Սպիտակ տանը հայտարարել են, որ այդպիսի ձեւաչափը համարում են «առավել համապատասխան»:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



