«Երեւանյան նախաճաշ». Արմեն Պետրոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել
LIFEՇոումեն, հումորիստ, դերասան եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն (Մենչ) ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Երեւանում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանը պատկերված է երեխաների ու կնոջ հետ։ «Երեւանյան նախաճաշ»,- հրապարակումը մակագրել է դերասանը՝ օգտագործելով մի քանի հեշթեգ, այդ թվում «Հայաստան», «Իմ տուն», «իմ ընտանիք»։

Ավելի վաղ Արմեն Պետրոսյանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր կնոջ հետ։ Կադրում զույգը ջերմ գրկախառնված էր։ Արմեն Պետրոսյանի կինը՝ Քրիստինան, կրում է բաց վարդագույն հանդերձանք։ Հրապարակմանը կից պրոդյուսերը գրել էր․ «Գեղեցիկ կինը շոյում է աչքերը, բարին՝ սիրտը։ Առաջինը հրաշալի իր է, երկրորդը՝ գանձ»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



