Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


2018-ին խոստացան տնտեսական հեղափոխություն՝ աճեց պետական պարտքը, խոստացան ներդրումների բում՝ կապիտալը փախնում է երկրից. տնտեսագետ

ECONOMICS

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու,տնտեսագետ, իրավագետ Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել՝ համեմատելով 2018-ին իշխանության եկածների խոստումներն ու ներկա պատկերը:

Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Իշխանությունը հեծնածների այս խմբակը 2018թ․-ին խոստանում էր տնտեսական հեղափոխություն, ՀՆԱ-ի տարեկան միջինը 9,5 տոկոս աճ, հիմա էլ՝ առնվազն 7 տոկոս։

Փոխարենը՝ ուղիղ այդ չափով ավելացրել են պետական պարտքը։

2018թ․-ի համեմատ 2020թ․-ին Հայաստանի Հանրապետության պետական պարտքն աճեց 815,5 միլիարդ դրամով կամ 27 տոկոսով, իսկ ՀՆԱ-ն՝ 10 անգամ պակաս չափով՝ 2,8 տոկոսով։

Իրենց համատարած տապալումների հետևանքով թռիչքաձև աճեց պետական պարտքի բեռը․ ապիկար կառավարում և տոտալ անպատասխանատվություն, անսահման պոպուլիզմ և անաշխատ պարգևատրումներ, պինցետով և օղիով COVID-19-ի «դեմ պայքար», հրահրված պատերազմ, խայտառակ պարտություն և այլն։ Այսպիսով գողացան նաև մեր երկրի զարգացման ապագա ներուժից։

2018թ․-ին խոստացել էին նաև օտարերկրյա ներդրումների բում։

Փոխարենը՝ նախորդ երեք տարիներին կապիտալը փախնում է երկրից։

2019թ.-ին նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը նվազել է 0,4 տոկոսով, իսկ ՕՈՒՆ-ի զուտ ներհոսքը՝ 41,9 տոկոսով, վերաներդրումները՝ 30 տոկոսով։ 2019թ.-ին Վրաստանում գրանցվել է շուրջ 6,5 անգամ ավել չափով ՕՈՒՆ-ի ներհոսք, քան Հայաստանում:

Իսկ արդեն 2020թ․-ին արձանագրված բացասական մնացորդ՝ ՕՈՒՆ-ի արտահոսքը շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլարով գերազանցեց ներհոսքին:

2018թ․-ին խոստացել էին աղքատության էական կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում։ Հիմա էլ են խոստանում՝ կրկնակի նվազեցնել աղքատությունը։

Փոխարենը՝ ահագնացող գնաճը խժռում է մարդկանց իրական եկամուտները։

2020թ․ հունվարի 1-ից հետո սննդամթերքի միջին գներն աճել են 13 տոկոսով, միջին կենսաթոշակը բարձրացել է 2 անգամ պակաս չափով։

Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 1,5 անգամ ավել է կենսաթոշակի միջին չափից, իսկ 2,5 անգամ՝ նվազագույն չափից։

2018թ․-ի համեմատ՝ 2019թ․-ին աղքատության մակարդակն աճեց 3 տոկոսային կետով՝ դառնալով 26,4 տոկոս։ Համաշխարհային բանկի գնահատմամբ 2020թ․-ին աղքատության մակարդակն աճել է 7 տոկոսային կետով։

Եկան իշխանության ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հեռանում են՝ ամեն երրորդն է աղքատ։

Ժողովրդագրական բացասական միտումները ևս սաստկացել են։ 2020թ․-ին արդեն եղավ աննախադեպ բացասական արձանագրում՝ մահերը գերազանցեցին ծնվածների թվաքանակը։ Բնակչության բնական հավելաճի բացասական արձանագրումը շարունակվում է նաև այս տարի։ 2021թ․ հունվար-ապրիլին՝ 238-ով ավելի շատ մարդ է մահացել, քան ծնվել է, Հայաստանից շուրջ 78 հազարով ավելի շատ մարդ է մեկնել, քան ժամանել է։

2021թ․-ի հունիսի 21-ին բացվելու է բացվելու է նոր ճանապարհ՝ ԴԵՊԻ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ։

Հրատապ կասեցվելու է այս աղետալի անկումը, բուժելու ենք մեր վերքերը, ունենալու ենք ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ խաղաղություն և ԹՌԻՉՔԱՁԵՎ զարգացում։

«Հայաստան» դաշինքի նշանակետն է՝  առաջին տարում ապահովել առնվազն 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, իսկ 5 տարում՝ առնվազն 3 միլիարդ դոլարի։

«Հայաստան» դաշինքը սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմքում դնելու է կենսապահովման նվազագույն բյուջեն՝ եկամուտների ինդեքսավորման գաղափարը։

Անապահով ընտանիքների աշխատունակ անձանց համար պետական լիարժեք աջակցությամբ ապահովելու ենք կայուն զբաղվածություն՝ արժանապատիվ վաստակով։

Մենք Հայաստանը դարձնելու ենք ապրելու և հայրենադարձության երկիր։

Հաջորդ երեխայի ծնունդը ընտանիքում դառնալու է զարգացման, սեփական երկրում ամրանալու իրական հնարավորություն»:

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor