Ավագովը դատի Է տվել Սահակաշվիլիին
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը «1+1» հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ դատի Է տվել Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին՝ իրեն կոռուպցիայի մեջ մեղադրելու համար:
«Ես դատի եմ տվել պարոն Սահակաշվիլիին»,-ասել Է Ավագովը, հավելելով, թե, որքան իրեն հայտնի Է, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նույնպես պատրաստվում Է դատի տալ Օդեսայի մարզի նահանգապետին:
Դեկտեմբերի 14-ին երկու քաղաքական գործիչների միջեւ միջադեպ Է տեղի ունեցել Բարեփոխումների ազգային խորհրդի նիստում: Ավագովը, ի պատասխան իր հասցեին հնչած մեղադրանքների, ջուր Է շփել Սահակաշվիլիի դեմքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



