Ահաբեկչությունից հետո Ֆրանսուա Օլանդը շտապ վերադառնում է Ֆրանսիա. պարզվել է ահաբեկչի ինքնությունը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շտապ վերադառնում է հայրենիք, գրում է gazeta.ru-ն։
Երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով Օլանդը ստիպված է եղել դադարեցնել Եվրամիության գագաթաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել կատարած այցը։
Հաղորդվում է նաև, որ երկրի նախագահը դեպքի առթիվ ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է, որ իրավապահ մարմինները պարզել են Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող քիմիական գործարանի վրա հարձակում կազմակերպած մարդու ինքնությունը։ Նա այլ մանրամասներ չի ասել։
Պետության ղեկավարի խոսքով՝ այժմ բոլորը «լցված են հույզերով», սակայն միայն հույզերը բավարար չեն, հարկավոր է գործել:
Ենթադրյալ իսլամիստ ահաբեկիչը հարձակվել է Ֆրանսիայի Սեն-Կենտան-Ֆալավյե շրջանում գտնվող գործարանի վրա և պայթեցրել բենզինով տարաները: Հարձակման վայրում հայտնաբերվել է գլխատված մարմին: Մոտակայքում հայտնաբերվել է մահացածի գլուխը, որը փաթաթված է եղել արաբերենով գրություններով կտորի մեջ։



