Բայդենը կարծում է, որ Պուտինի հետ հանդիպմանը հասել է իր նպատակներին
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հասել է իր նպատակներին, հայտնում է gazeata.ru լրատվականը։
Բայդենը շեշտել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ Վաշինգտոնը դեռ շատ անելիքներ ունի, և նշել, որ Պուտինին ասել է, որ ՌԴ-ն չպետք է թելադրի խաղի կանոններն աշխարհում։
Նա հանդիպումը որակել է դրական՝ նշելով, որ Վաշինգտոնն այժմ Մոսկվայի հետ հարաբերությունների կառուցման հիմք ունի։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ժնևի «Լա Գրանժ» վիլլայում տեղի էր ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը բաղկացած էր նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներից և ընդհանուր առմամբ տևել է 4,5 ժամ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



