«Մի քանի կանոն հոգու երջանկության համար». Լիլիթ Բասյանի ամառային կերպարը
LIFEՍննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը նարնջագույն զգեստ է կրում, որը համադրել մարզակոշիկների հետ։ Լիլիթն արձակել է մազերը, նախընտրել է բնական շպար։ «Մի քանի կանոն հոգու երջանկության համար.
1.Ամեն առավոտ արթնանալիս շնորհակալություն հայտնեք նոր օրվա համար
2. Շաբաթը մի օր տրամադրեք ձեզ
3. Մի լսեք բացասականը, շրջանցեք այն
4. Ձեր գլխում տեղ թողեք միայն լավ մտքերի համար
5. Գտեք ճշմարտությունը ձեր սրտում և թույլ տվեք, որ այն երգի»,- գրել է նա։
Ավելի վաղ տեղադրված լուսանկարներն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Լիլիթը բաց գույնի սպորտային հագուստ էր կրում, արձակել էր ուղիղ հարդարված մազերը։ Երիտասարդ մայրիկը նախապատվություն էր տվել բնական շպարին, իսկ մեկնաբանությունների հատվածում հրապարակել էր իր հեղինակած բանաստեղծությունը։ «Բնաստեղծությունը գրված է իմ կողմից, երբ բղավում է հոգին, գրիչն ու տետրը ձեռքումս են»,- գրել էր նա։