Yerevan, 13.March.2026,
00
:
00
BREAKING


Միխայիլ Սաակաշվիլի և Արսեն Ավակովի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

BLOG

Նարեկ Սամսոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հենց սկզբից զգուշացնեմ, որ գրառումս չի վերաբերում վերջին օրերին այս թեմայի շուրջ «ինտելեկտուալ» բանավեճ ծավալած, հայրենասիրությունը տարբեր միջոցառումներում թմբուկով ու «գինի լիցը» երգելով պայմանավորող ֆեյսբուքահայությանը: 
Հիմա բուն թեմայի մասին.
Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպն առաջինը նախագահ Պորոշենկոյի անկարողության արդյունքն էր: Երկրի նախագահի ներկայությամբ նմանատիպ պահվածք դրսևորելը խոսում է միայն նախագահի թուլության մասին: 
2. Սաակաշվիլու ներկայությունը հակակոռուպցիոն հանձնաժողովում չի կարող հանդուրժելի լինել մի քանի հարյուր միլիոնների հասնող ունեցվածք ունեցող նախարարի և առավել ևս վարչապետի համար: Թե՛ Ավակովը, թե՛ Յացենյուկը բավականին պատկառելի հարստություն են կուտակել և, բնականաբար, ոչ արդար ճանապարհով: 
3. Սաակաշվիլին Օդեսայում պատերազմ է հայտարարել կոռուպցիային և այն արդյունքները, որոնք նա արդեն գրանցել է Օդեսայում մի քանի անգամ ավելի արժեքավոր են, քան ողջ կառավարության գրանցած արդյունքները: 
4. Յացենյուկն իր կառավարությամբ փորձում է հնարավորինս խոչընդոտել Սաակաշվիլու գործունեությունը: Մասնավորապես, արդեն երկար ժամանակ է Յացենյուկը մերժում է Սաակաշվիլու՝ մաքսային և հարկային ծառայություններն էլետրոնային դարձնելու առաջարկը, մնացած մարզերում մաքսազերծման գները, Յացենյուկի ցուցումով, ավելի ցածր են, քան Օդեսայում և այդ ամենն արվում է միայն ու միայն Սաակաշվիլու գործունեությունը խոչընդոտելու համար:
5. Շատ կարևոր է նաև հստակ արձանագրել, որ Յացենյուկի և Ավակովի քաղաքական կարիերան առանձին առանձին, կամ, նույնիսկ, միասին վերցրած մի քանի տասնյակ անգամ ավելի քիչ արժեքավոր է, քան Սաակաշվիլու անցածը: Համեմատության համար կարելի է նշալ միայն մեկ փաստ՝ Սաակաշվիլին այն բացառիկ գործիչն է, ով իր ղեկավարման ընթացքում կարողացավ ռուսական ազդեցությունից ազատել Վրաստանն ու 11 անգամ ավելացնել երկրի բյուջեն, իսկ ժողովրդավարության մակարդակի առումով հատկանշական է այն բացարձակ ճշմարտությունը, որ Սաակաշվիլու իշխանության օրոք Վրաստանը Հարավային Կովկասի միակ պետությունն է, որտեղ իշխանություն է փոխվել ընտրությունների միջոցով: 
Այսպիսով, տեղի ունեցած միջադեպն արտացոլեց վերջին շրջանում Ուկրաինայի ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակը: Մի կողմից գործ ունենք ամբողջությամբ կոռումպացված կառավարության հետ, մյուս կողմից՝ հակակոռուպցիոն գործողությունների ամբիցիաներ ունեցող Օդեսայի նահանգապետի և, ինչ-որ տեղ նաև, Նախագահի հետ: Այս կոնֆլիկտի հանգուցալուծումը հնարավոր է միայն կողմերից մեկի քաղաքական ասպարեզից հեռանալու պարագայում, իսկ թե ով կլինի հեռացողը ժամանակը ցույց կտա: Իմ սուբյեկտիվ կարծիքով, կարճ ժամանակահածում Միխեիլ Սաակաշվիլին կնշանակվի Ուկրաինայի վարչապետ, իսկ թե ին՞չ եղանակով՝ պարզ կլինի ավելի ուշ, համենայն դեպս, այսօր Սաակաշվիլու հեղինակությունն Ուկրաինայում մի քանի անգամ ավելի բարձր է, քան Յացենյուկինն ու, առավել ևս, Ավակովինը: 
Հ.Գ. Ավակով-Սաակաշվիլի կոնֆլիկտը Մասիս սարի գագաթներից դիտարկող ու տարբեր միջոցառումների ընթացքում շուն թալեաթի պոռնիկ մորը լուր ուղարկող իսկակա՛ն խայռենասերներ, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք իմ՝ «օտարամոլիս» սուբյեկտիվ կարծիքին և հավատացե՛ք՝ սա «ազգային արժանապատվության» հարց չէ: Հա, մեկ էլ մի բան՝ քաղաքակիրթ աշխարհում արդեն վաղուց ոչ թե ազգությունն են կարևորում, այլ քաղաքացիությունը: Մինչև նոր «ազգային ազատագրական հանդիպում»:

Safe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan