Ջերմ կադրեր. Սիլվա Հակոբյանը՝ դստեր հետ
LIFEԵրգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է դստեր՝ Միլայի հետ։ Մայր ու դուստր ջերմ գրկախառնված են։ «Բարի առավոտ»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։ Երգչուհու դուստրը լույս աշխարհ է եկել 2019թ․-ի օգոստոսին։ Սիլվան դստեր հետ հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում՝ նշելով, որ նրա հետ հնարավոր չէ ձանձրանալ:

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին նարնջագույն զգեստ էր կրում, որը համադրել էր ոճային վզնոցների հետ։ Երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերն ու նախընտրել է բնական դիմահարդարում։ «Մարդկանց պետք է սիրել, իսկ օգտագործել՝ իրերը»,- գրել էր նա։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



