«Սննդամթերքներ, որոնցից ես հրաժարվել եմ»․ 26 կգ նիհարած Լիանա Հակոբյանը պատմել է իր փորձի մասին
LIFETert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է, որ դերասանուհի Լիանա Հակոբյանը վերջին մեկ տարվա ընթացքում նիհարել է 26 կգ-ով: Այս թեման շատերին էր հետաքրքրել։ Լիանան Ինստագրամի իր էջում գրել է, թե ինչ սննդամթերքներից է հրաժարվել նման արդյունքի հասնելու համար։
«Սննդամթերքներ, որոնցից ես հրաժարվել եմ․ երշիկ, նրբերշիկ, ապխտած մսամթերք, գազավորված ըմպելիքներ (ցանկացած տեսակի), կիսաֆաբրիկատներ, կետչուպ, մայոնեզ, սոուս, արագ պատրաստվող մթերք։ Երբեմն խախտումներ անում եմ դա կարող է լինել 2 ամիսը 1 անգամ ընկերական կամ ընտանեկան հավաքույթների ու խնջույքների ժամանակ»,– գրել է նա։
Դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել էր, որ սիրելին միշտ մոտիվացրել է իրեն: «Երբ պետք է երեկոյան ոչինչ չուտեի, մոտիվացիայի մեծ աղբյուր էր պետք: Սիրելիս կողքիս էր, ինչը շատ կարևոր է: Միայնակ չես կարող, կողքից քեզ ուժ է պետք: Սիրելիս նիհար, բարձրահասակ է, գեղեցիկ կազմվածք ունի, ինքս էլ չէի ցանկանում նրա ավելորդ քաշ ունենալ»,- նշեց նա: