Լևոն Արոնյանի և կնոջ՝ բալիկի սպասելու լուրերն ու Անիտայի լուսանկարը կլորիկացած փորիկով
LIFEՀայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Անիտա Այվազյանը, երեկ սոցցանցերի իր էջերում Լևոնի հետ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է նրա կլորիկացած փորիկը:
Լուսանկարում նրանք Լուվրում են: Կից Անիտան գրել է. «Բարև Փարիզից»:
Լուսանկարը քննարկումների տեղիք է տվել, որ զույգը բալիկի է սպասում։ Անիտան մեկնաբանություններին չի պատասխանել, սակայն վերջին շրջանում սոցցանցերում հրապարակված լուսանկարներում նա լայն զգեստներով է:
Նշենք, որ Լևոնն ու Անիտան իրենց հարաբերությունների մասին հայտնեցին նախորդ տարվա օգոստոսին:
Հիշեցնենք, որ շախմատիստի առաջին կինը՝ Արիանա Կաոլին, մահացել է նախորդ տարվա մարտի 30-ին ավտովթարի հետևանքով:



1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



