Երկու խորհրուրդ՝ ընտրություններին ընդառաջ
BLOGԴավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
1. Անհրաժեշտ է պարտադիր գնալ քվեարկության և պարտադիր քվեարկել որևէ ուժի օգտին։ Ցանկալի է ընտրել այն ուժին, որը, ամենայն հավանականությամբ, հաղթահարելու է անցողիկ շեմը և հայտնվելու է խորհրդարանում, հակառակ պարագայում քվեարկության չգնալով, կամ բոլորին դեմ քվեարկելով, կամ «չանցողիկ» քաղաքական ուժի օգտին քվեարկելով, ըստ էության, համաձայնվում եք այն մտքի հետ, որ ձեր ձայնը հնարավոր է «բաշխվի» ձեզ համար ոչ ցանկալի քաղաքական ուժի օգտին։
2. Ընտրեք այս պահին քաղաքական իշխանության հավակնորդներից այն ուժին, որը ձեր պատկերացմամբ (ազնվորեն դատելով)՝ ա) ունի բավականաչափ փորձ, հմտություններ ու կարողություններ՝ առնվազն առաջնահերթ լուծելու մեր երկրի առջև ծառացած արտաքին անվտանգության հետ կապված բոլոր խնդիրները (սահմանների անձեռնմխելիության վերականգնում, հետկապիտուլիացիոն իրավիճակի բեկում, բանակաշինություն և այլն), բ) ունի հստակ պատկերացումներ, թե ինչպես պետք է վերադառնալ հավասարակշռված արտաքին քաղաքականությանը՝ վերականգնելով արժանապատիվ հարաբերությունները Հայաստանի ռազմավարական (պոտենցիալ ռազմավարական) և տարածաշրջանային գործընկերների հետ, ինպես նաև վերադարձնելով Հայաստանի՝ «տարածաշրջանային գործոնի» դերակատարությունը, գ) որն ունի մեր երկրի տնտեսական զարգացման համար հստակ սահմանված ռազմավարական նպատակներ և դրանք իրագործելու՝ առնվազն ուղենիշային առաջնահերթություններ։
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
4
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
5
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App



