ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն է տարածել
INTERNATIONAL NEWSՌուս զինվորականներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում հատուկ նշանակության բժշկական ջոկատի մոդուլային ավանի կառուցումը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«Լեռնային Ղարաբաղում հատուկ նշանակության բժշկական ջոկատի բլոկ-մոդուլային ավանի կառուցմամբ ամբողջությամբ ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումը»,- ասվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բժշկական ջոկատի համար նախատեսված ավանը ներառում է ամբուլատոր, վիրաբուժական, վերակենդանացման, հոսպիտալային, ինֆեկցիոն բաժանմունքներ և ընդունարան: Հոսպիտալը նախատեսված է 40 մահճակալի համար:
Նշվում է, որ մոդուլները համալրված են ժամանակակից սարքավորումներով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականներին որակյալ օգնություն հատկացնելու համար:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



