2023-ից նոր Lada մեքենաները կտրուկ կթանկանան
ECONOMICSՄոդելային շարքի թարմացումից հետո Lada մեքենաները կտրուկ կթանկանան և կմտնեն ավելի բարձր գնային հատված: Ցիկլը կսկսվի 2023 թվականին և կավարտվի 2026 թվականին:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին հայտարարել է «ԱվտոՎԱԶ»-ի նախագահի պաշտոնին վերադարձած Նիկոլյա Մորը: Ըստ նրա` առաջին փուլում նոր մեքենաների գինը կսկսվի մեկ միլիոն ռուբլուց, իսկ երկրորդում ՝ 1,2 միլիոնից, ինչը շատ ավելի բարձր է, քան այդ մոդելների գինը, որոնք ներկայում արտադրում է ընկերությունը:
Մորն ընդգծել է, որ Lada-ն կմնա մատչելի ապրանքանիշ սպառողների համար, քանի որ այն շարունակելու է արտադրել մատչելի մեքենաներ: Բայց միևնույն ժամանակ, այն կդառնա ապրանքանիշ, որը «սպառողներին ապահովում է ապրանքի լավ բնութագրեր և հատկություններ` համապատասխան գումարի դիմաց»:
Նախքան մոդելային շարքի թարմացումը սկսելը, ընկերությունը խորապես արդիականացնում է իր արտադրական տեղամասերը և ինժեներական բազան: Renault-ի գլոբալ հարթակի` CMF-B-ի հիման վրա առաջին տրանսպորտային միջոցները կարտադրվեն 2022-ի վերջին: