Մահացել է «Տատու» խմբի նախկին կիթառահար Մաքսիմ Գալստյանը
CULTUREՀունիսի 20-ի՝ լույս 21-ի գիշերը կորոնավիրուսից մահացել է I.F.K- ի հիմնադիր Մաքսիմ Գալստյանը։ Այս մասին հայտնել են նրա գործընկերները VKontakte֊ի խմբի էջում: «Մաքսը կյանքից հեռացավ այս գիշեր: IFK- ի հիմնադիրը ամբողջ կյանքի ընթացքում իր սիրտը կապել է այս խմբի հետ: Նա տաղանդավոր երաժիշտ էր, կոմպոզիտոր, կիթառահար, քնարերգու և պրոդյուսեր», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մահվան պաշտոնական պատճառը չի նշվում: Միևնույն ժամանակ, երաժիշտ Ռոման Խոմուտսկին, մեկնաբանելով Գալստյանի մահը, VKontakte֊ի իր էջում կոչ է անում չանտեսել ախտանշանները, քանի որ «պիղծ կորոնավիրուսը չի խնայում ոչ երիտասարդներին, ոչ էլ ծերերին»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



