Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին վթարի հետևանքով 1 տարեկան երեխա է մահացել (տեսանյութ)
VIDEO2021թ. հունիսի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 31 կմ հատվածում, ՀՀ ՊՆ N զորամասի` հանգստի մեջ գտնվող պայմանագրային զինծառայողն իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել արգելապատնեշներին և կողաշրջվել, որի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից մեկը՝ ծնված 06.03.2020թ., ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, ևս 6 ուղևորներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Ճամբարակի ԱԿ»:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



