Ալեն Դելոնը գլխուղեղի կաթվածից հետո առաջին անգամ հայտնվել է ամսագրի շապիկին (լուսանկար)
CULTUREՖրանսիական կինոյի աստղ Ալեն Դելոնը 2019-ին գլխուղեղի կաթվածից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել Paris Match ամսագրին․ 85-ամյա Դելոնն իր շան հետ հայտնվել է նաև ամսագրի շապիկին։
Ծառապատ այգում արված լուսանկարում հայտնի դերասանը կրում է ջինսե տաբատ, կապույտ վերնաշապիկ և բաճկոն, ինչպես նաև պարանոցին շարֆ է կապել։
Ընդ որում, դերասանի երկրպագուները նշել են, որ կենդանի լեգենդ Դելոնը հիվանդությունից հետո «շատ է փոխվել և նույնիսկ դժվարացել են ճանաչել նրան»։
Հիշեցնենք, որ դերասանը 2019-ին գլխուղեղի կաթված էր տարել, որն ուղեկցվել է սուր սուբդուրալ հեմատոմայով՝ ներգանգային շրջանում արյունազեղմամբ և արյան կուտակումով:

1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
4
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
5
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield



