«Այս մասին նա վաղուց էր երազում»․ Գոհար Ավետիսյանը մոտ 8․000 դոլար արժողությամբ նվեր է տվել ամուսնու տարեդարձին
LIFEԴիմահարդար Գոհար Ավետիսյանի ամուսինը՝ Սերգեյը, երեկ նշել է ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ նրանք փոքրիկ երեկույթ են կազմակերպել։
Գոհարն Ինստագրամի իր էջում ցույց է տվել, թե ինչ է նվիրել ամուսնուն։ Նա Hublot բրենդի ժամացույց է նվիրել, որի գինը մոտ 8․000 դոլար է։
«Այս ժամացույցի մասին նա վաղուց էր երազում։ Ի դեպ, սա երրորդ ծննդյան օրն է, որը մենք միասին ենք նշում»,- լուսանկարին կից գրել է Գոհարը։
«Սթորի» բաժնում Գոհարն իր ու ամուսնու լուսանկարն է հրապարակել և գրել․ «Երջանկություն է տեսնել, որ քո կողքին մարդը ծաղկում է։ Որքան հնարավոր է՝ շատ ժպտա, մեծ Գասպար»։ (Նշենք, որ Գասպարը զույգի որդու անունն է, խմբ․)
Դիմահարդարը նաև հարցուպատասխան է կազմակերպել։ Հետևորդները հետաքրքրվել են, թե քանի՞ երեխա են ուզում ունենալ Գոհարն ու Սերգեյը։ Դիմահարդարը պատասխանել է, որ ինքը 5 երեխա է ուզում, իսկ ամուսինը՝ 3։
Գոհարին նաև հարցրել են, թե ինչո՞ւ է հայ ամուսնու անունը ռուսական։ «Սերգեյի հայրիկի անունն Իվան է, իսկ պապիկինը՝ Անդրեյ, շախ և մատ»,– պատասխանել է դիմահարդարը։