«Շնորհավոր ծնունդդ իմ ասպետ. ես և քո բալիկները քեզ շատ ենք սիրում». Արսեն Գրիգորյանի կնոջ հուզիչ շնորհավորանքը նրա 43-ամյակին
LIFEԵրգիչ Արսեն Գրիգորյանն այսօր նշում է 43-ամյակը: Այդ առթիվ երգչի կինը՝ Ջուլիան, հուզիչ գրառում է արել Ֆեսյբուքի իր էջում:
«Շնորհավոր ծնունդդ իմ ասպետ, իմ Արսեն, բարի, նվիրված, անշահախնդիր մարդ: Աստծո կամքով մաղթում եմ առողջություն, հաջողություններ, որ շրջապատված լինես միայն լավ ու հոգատար մարդկանցով, ես և քո բալիկները քեզ շատ ենք սիրում, կյանքս»,- գրել է նա:
Ի պատասխան շնորհավորանքին՝ Արսենը գրել է. «Ջուլս, ես էլ ձեզ եմ շատ սիրում, ապրեք շատ, իմ լավ ընտանիք»:
Նշենք, որ Արսենի և Ջուլյայի ընտանիքը 12 տարեկան է: Նրանք ունեն երկու երեխա՝ 11-ամյա Ինեսն ու 9-ամյա Վահեն:



1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



