Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհին մեքենա են կանգնեցրել, վարորդին ծեծել են, մեքենան՝ առևանգել
SOCIETYՀունիսի 23-ին ժամը 06:50-ին Նախիջևանիկ համայնքի բնակիչ Ա. Ե.-ն (ծնված 1991թ.) դիմել է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանություն, որ նույն օրը ժամը 04:30-ի սահմաններում, Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց դեպի Խնձրիստան գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին, անհայտ անձինք «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայով փակել են իր կողմից վարվող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ճանապարհը՝ իջեցնելով իրեն ավտոմեքենայից ծեծի են ենթարկել և փախցրել ավտոմեքենան:
Տաք հետքերով ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները ժամեր հետո բացահայտել են դեպքը: Նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Շոշ համայնքի տարածքում՝ Կ.Ն.-ի տան բակում: Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից կատարվում է հետաքննություն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



