Covid-19-ի «դելտա» տարբերակը Հունաստանում օգոստոսի վերջին գերակշռող շտամ կդառնա
INTERNATIONAL NEWSՍպասվում է, որ Covid-19-ի «դելտա» տարբերակը օգոստոսի վերջին Հունաստանում գերակշռող շտամ կդառնա, ինչը եւս մեկ պատճառ է, որ մարդիկ պատվաստվեն: Այս մասին հայտարարել է Առողջապահության ազգային կազմակերպության (EODY) նախագահ Պանայոտիս Արկումանեասը, հայտնում է Kathimerini-ն:
Նրա խոսքով՝ այս տարբերակը հայտնաբերվել է Աթենքում, Կրետեում եւ Կորնթոսում: «Մենք արդեն հայտարարել ենք «դելտայի» 11 դեպքի մասին, եւ ակնկալվում է, որ այսօր կհայտարարվի մյուսների մասին: Նրանք, ովքեր չեն պատվաստվել, վտանգի կենթարկվեն», - շարունակել է նա՝ հավելելով, որ շտամը 50-60%-ով ավելի վարակիչ է: «Ամառն անցկացնելու համար մենք պետք է պատվաստվենք»:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



