Վրաստանում ադրբեջանցին կրակել է կնոջն ու փորձել ինքնասպան լինել
INTERNATIONAL NEWSՎրաստանի Բոլնիսի շրջանում սպանություն է տեղի ունեցել, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
1938 թվականին ծնված ադրբեջանցի Նարիման Ն.-ն որսորդական հրացանով սպանել է կնոջը՝ 1951 թվականին ծնված Մ. Սամարղանդին: Կինը ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է:
Կնոջը սպանելուց հետո Նարիմանը ցանկացել է ինքնասպան լինել՝ կրակելով ինքն իր վրա: Նա կրակել է կրծքին:
Մառնեուլի հիվանդանոց տեղափոխված Նարիմանին հաջողվել է փրկել՝ ժամանակին արված վիրաբուժական միջամտությունից հետո:
X
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



