Նավթի գները փոքր-ինչ բարձրանում են
ECONOMICSՆավթի համաշխարհային գներն ուրբաթ առավոտյան աննշան աճում են պահանջարկի արագ վերականգնման ֆոնին՝ կարանտինի համաշխարհային սահմանափակումների մեղմացման կապակցությամբ, վկայում են աճուրդների տվյալները:
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0.09 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 75.63 դոլարի, WTI-ի օգոստոսյան ֆյուչերսների գինը՝ 0.08 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 73.36 դոլար:
Նավթը շարունակում է թանկանալ երրորդ աճուրդային նստաշրջանն անընդմեջ: Ընդ որում, վերջին շաբաթվա ընթացքում Brent տեսակի նավթի գինն արդեն աճել է 2.9 տոկոսով, իսկ WTI-ի գինը՝ 2.4 տոկոսով:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity



