«Նա իտալացի է». Մադոննան՝ սիրելիի ազգության և իրենց առաջին հանդիպման մասին
LIFEՈճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն այս օրերին իր հանգիստն է վայելում սիրելիի հետ Կիպրոսում:
Ինստագրամի իր էջում նա հարցուպատասխան է կազմակերպել, որի ժամանակ հետևորդները նախ հետաքրքրվել են, թե Մադոննան ու սիրելին որքա՞ն ժամանակ է, ինչ ճանաչում են իրար: Ոճաբանը պատասխանել է՝ «Մեկ տարի»:
Մադոննայից նաև հարցրել են՝ սիրելին հա՞յ է, և որտե՞ղ են նրանք ծանոթացել: «Նա իտալացի է: Հանդիպել ենք Երևանում հայերն 90-ականներին երեկույթին»,- պատասխանել է նա:
Ոճաբանից նաև հետաքրքրվել են, թե իր և նախկին ամուսնու՝ դերասան Սոս Ջանիբեկյանի դուստրը՝ Անաիսը, մայրիկի հե՞տ է: «Ոչ, նա իր հայրիկի մոտ է»,- ի պատասխան գրել է նա:
Նշենք, որ Մադոննայի ու Սոսի բաժանության մասին հայտնի դարձավ 2019-ի օգոստոսին, սակայն զույգն ավելի վաղ էր բաժանվել։





1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



