Yerevan, 09.May.2026,
00
:
00
BREAKING


Սփյուռքի նախարարությունն ու ԵԿՄ-ն կնքել են համագործակցության հուշագիր

POLITICS

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջև դեկտեմբերի 18-ին կնքվել է համագործակցության հուշագիր: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատանի երկրապահները ԵԿՄ կենտրոնուÕ ´ ռազմահայրենասիրական երգերի ուղեկցությամբ դիմավորել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին:

Այնուհետև տեղի է ունեցել հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը, որից հետո ելույթով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներականերին՝ նախարարը նշել է. «Սիրելի´ հայրենակիցներ, սիրելի´ երիտասարդներ, միջին և ավագ սերնդի երկրապահներ, այս համատեղ հուշագիրը խորհրդանշում է այն կարևոր փաստը, որ հայ երկրապահները ամենուր են, նաև Սփյուռքում: Նրանց ակտիվ մասնակցությունը Հայրենիքի շենացման, մեր պետականության կառուցման գործում դրա խոսուն վկայությունն է: Հուշագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունու մ, Արցախում և Սփյուռքում մշակել և երիտասարդության շրջանում համատեղ իրականացնել մարզամշակութային, ռազմահայրենասիրական ծրագրեր և ձեռնարկներ: Սիրելի´ երիտասարդներ, դուք պետք է համախմբվեք և Սփյուռքի հետ ձեռք ձեռք տված պահեք պահպանեք մեր Հայրենիքը: Երկրապահ է մեր ամբողջ ժողովուրդը, և եթե չլիներ այն ոգին, այն կազմակերպվածությունը, որը երկրապահից ժառանգել է նաև մեր խիզախ ու անպարտելի բանակը, կարծում եմ՝ մենք չէինք կարող հաղթանակել»:

Նախարարն իր միտքն ամփոփել է Գարեգին Նժդեհի հետևյալ խոսքերով. «Ոգին է միավորում մեզ, և մենք այդ ոգով պետք է կարողանանք հաղթել թշնամուն»:

Նախարարը մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանը և ազգային հասարակական ակտիվ գործունեություն ծավալելու համար գեներալ Մանվել Գրիգորյանին պարգևատրել է նախարարության Ոսկե հուշամեդալով:

Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, Հայրենիքի պաշտպանության գործում հայ երիտասարդների դերի բարձրացման, ռազմահայրենասիրական ծրագրերի ստեղծման և դրանց իրականացմանը ակտիվ մասնակցելու համար Հրանուշ Հակոբյանը եռասերունդ երկրապահի ներկայացուցիչներին հանձնեց պատվոգրեր:

ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորել է ստորագրված հուշագրի առթիվ և նշել, որ այս հուշագրի ստորագրումը կնպաստի հայկական Սփյուռքի համայնքային կազմակերպությունների և տեղերում գործող Երկրապահ կամավորների  միության ներկայացուցիչների համագործակցությանն ու Հայրենիք-Սփյուռք կապերի առավել զարգացմանը:

Այնուհետև Մանվել Գրիգորյանը Հայաստանի և Արցախի անկախության կերտման գործում, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը իր անմնացորդ նվիրումի և արգասաբեր գործունեության համար Հրանուշ Հակոբյանին պարգևատրել է «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով և «ԵԿՄ 20» տարի հոբելյանական մեդալով:

Միջոցառման ավարտից հետո նախարարը ԵԿՄ վարչության նախագահի ուղեկցությամբ շրջայց է կատարել ԵԿՄ վարչությունում, ծաղիկներ խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև և այցելել Երկրապահի թանգարան: 

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another