«Ծանր չեմ տարել». Սոֆյա Պողոսյանը՝ հղիության, այդ ընթացքում կորոնավիրուսով վարակվելու և քաշի մասին
LIFEԴերասանուհի Սոֆյա Պողոսյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել և պատասխանել հետևորդներին հետաքրքրող հարցերին:
Նախ Սոֆյային հարցրել են, թե ինչպե՞ս է հաղթահարել կորոնավիրուսը հղիության շրջանում: «Փառք Աստծո, ծանր չեմ տարել: Լսեք Ձեր բժշկին և մի վախեցեք, ամեն ինչ լավ կլինի»,- պատասխանել է նա:
Դերասանուհուց հետաքրքրվել են, թե քանի՞ ամսական է նրա հղիությունը: Սոֆյան պատասխանել է՝ 7:
Սոֆյային նաև հարցրել են, թե քանի՞ կիլոգրամ է կշռում, ինչին ի պատասխան նա գրել է. «Այս հարցը 4 ամսից տվեք, խնդրում եմ»:
Նշենք, որ դերասանուհին իր հղիության մասին հայտնեց այս ամսվա սկզբին: Նա և ամուսինը՝ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը, պաշտոնապես ամուսնացած են 2019 թվականից, բայց մինչ այդ նրանք արդեն միասին էին ապրում:



1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



