Դոնբասում ուկրաինացի զինվոր է վիրավորվել
INTERNATIONAL NEWSԴոնբասում հունիսի 27-ին 4 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը, մեկ ուկրաինացի զինվորական վիրավորում է ստացել: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով Համատեղ ուժերի գործողությունների շտաբին:
Նշվում է, որ վիրավոր զինվորին հոսպիտալացրել են: Ավտոմատ նռնականետից կրակ է բացվել Դոնեցկի Ստարոգնատովկա գյուղի մոտակայքում, ինչի հետևանքով Ուկրաինայի զինված ուժերի զինվորը բեկորային վնասվածք է ստացել:
Բացի այդ, նշվում է, որ մեկ այլ շրջանում կրակ է բացվել 120 և 82 տրամաչափի ականանետերից և ձեռքի հակատանկային նռնականետից ու մանր տեսակի զենքից:
Լուգանսկի շրջանի հյուսիսում ևս հակառակորդի անօդաչուի թռիչք է արձանագրվել, որը հատել է շփման գիծը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



