Yerevan, 02.November.2026,
00
:
00
BREAKING

Անշարժ գույքի վարձակալությանը վերաբերող իրավական հարցեր. պարզաբանում է փաստաբանը․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Փաստաբան Կարեն Աղաջանյանի հետ քննարկել ենք վարձակալությամբ տրվող բնակարաններին կամ տարածքներին վերաբերող մի շարք իրավական հարցեր:

«Ըստ օրենքի՝ գույքի սեփականատերը և վարձակալը պետք է կնքեն պայմանագիր, այն պետք է գրանցվի, միայն այդ դեպքում վարձակալության իրավունքը կհաստատվի: Տեսեք՝ գույքի առք ու վաճառքի դեպքում նոտարական կարգով կնքում ենք պայմանագիր, այն տանում ենք կադաստր, ստանում ենք պետական գրանցում, դառնում սեփականատեր: Նույն կերպ պետք է վարվել անշարժ գույք վարձակալելու դեպքում: Կնքում ենք վարձակալության պայմանագիր, որը պետք է համապատասխանաբար գրանցել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, տրվում է վարձակալության վկայագիր: Պայմանագիր կարող է կնքվել կոնկրետ ժամկետով կամ անժամկետ: Վկայագրի մեջ կողմերը ֆիքսում են մի քանի կետ՝ ով է վարձակալել գույքը, ումից, ինչ ժամկետով, ինչպիսի գույք է, արժեքը: Պայմանագրում նշվում է, որ վարձակալին հանձնվում է այսինչ տեսակի գույք՝ վերանորոգված կամ չվերանորոգված, նշվում է՝ ինչպիսի վիճակում են կոմունիկացիաները, թե ով է կատարելու կոմունալ ծախսերը և այլն: Բոլոր մանրուքները պետք է նշվեն պայմանագրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է փաստաբանը:

Հնարավոր են դեպքեր, երբ ինչ-որ ժամանակ հետո գույքի սեփականատերը հայտարարի, որ վարձակալին հանձնված բնակարանում նա ունեցել է, օրինակ՝ երկու հեռուստացույց, որոնցից մեկը հիմա բացակայում է: «Եթե սեփականատերը բնակարանը վարձակալությամբ է հանձնում գույքի հետ միասին, այդ դեպքում կազմվում է նաև հանձնման-ընդունման ակտ՝ ինչ գույք է հանձնվում վարձակալին: Օրինակ՝ վարձակալությամբ հանձնվում է գրասենյակ, սա ենթադրում է ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույքի հանձնում՝ գրասեղաններ, պահարաններ, սառնարան, համակարգիչ և այլն: Այդ ամենն արձանագրվում է, կազմվում է ակտ, որտեղ նշվում է, թե կահույքը կամ տեխնիկան ինչ վիճակում է հանձնվում վարձակալին, օրինակ՝ տեխնիկան կարող է անսարք լինել, կահույքը մաշված: Սա արվում է, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան: Վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո սեփականատերը պետք է հետ ստանա իր գույքը՝ հաշվի առնելով դրա բնական մաշվածությունը: Բնական է, որ երբ օգտագործում ես կահույքը, այն չի կարող երկու տարի նույն վիճակում մնալ, մաշվում է, և այս առումով սեփականատերը չի կարող պահանջներ ներկայացնել»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ վարձակալության դեպքում կարևոր են բարելավումները: «Բարելավումները լինում են ինչպես բաժանելի, այնպես էլ անբաժանելի: Օրինակ՝ կարող են կատարվել վերանորոգման աշխատանքներ, որոշակի փոփոխություններ արվեն սեփականատիրոջ թույլտվությամբ, դրանք համարվում են անբաժանելի բարելավումներ: Վարձակալը չի կարող դա «վերցնել», իր հետ տանել: Կան նաև բաժանելի բարելավումներ, օրինակ՝ վարձակալը գույք կամ այլ իրեր է բերել գրասենյակ կամ բնակարան, վարձակալության ժամկետի ավարտից հետո նա կարող է դրանք տանել իր հետ: Հնարավոր է նաև, որ կողմերը պայմանավորվեն և այդ բարելավումները հետագայում հաշվանցվեն վարձավճարից: Օրինակ՝ տարածքը վերանորոգվի, դրա արժեքը հանեն վարձավճարից»,-ասում է Աղաջանյանը՝ հավելելով, որ գույքը փչացնելու դեպքում վարձակալը պարտավորվում է փոխհատուցել գույքի արժեքի չափը:

Փաստաբանը շեշտում է՝ վարձակալության պայմանագիրը կարող է դադարել յուրաքանչյուր կողմի նախաձեռնությամբ՝ մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելու միջոցով: «Պայմանագիրը կնքելիս կողմերից յուրաքանչյուրը կարող է պայմաններ սահմանել: Օրինակ՝ որոշում են պայմանագիրը կնքել երեք տարի ժամկետով, պայմանագրում նշվում է, որ երկու տարի կողմերից որևէ մեկն իրավունք չունի պայմանագիրը խզել: Այսինքն՝ կողմերն ազատ են պայմանագիրը կազմելիս: Այստեղ կցանկանայի մեկ հարցի հետ կապված ճշտում անել: Սեփականատերը որոշել է գույքը վաճառել ինչ-որ մի երրորդ անձի: Սեփականատիրոջ փոփոխությունը վարձակալության պայմանագիրը լուծելու հիմք չէ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ ինչ պետք է անի սեփականատերը, եթե վարձակալը հրաժարվում է ազատել բնակարանը: «Վարձակալության ժամկետը լրացել է, և նա հրաժարվում է ազատել բնակարանը: Հարցը լուծելու երկու տարբերակ կա՝ սեփականատերը կարող է դիմել դատարան և երկրորդ՝ նա կարող է դիմել ոստիկանություն՝ ներխուժումը վերացնելու պահանջով: Եթե վարձակալության ժամկետն ավարտվել է, սակայն վարձակալները հրաժարվում են հեռանալ, ապա նրանց այնտեղ գտնվելն ապօրինի է և համարվում է ներխուժում: Ոստիկանությունը նախ բացատրական աշխատանքներ է տանում վարձակալների հետ, ժամանակ տրամադրում, որպեսզի նրանք վերցնեն իրենց գույքը և հեռանան, եթե չեն համաձայնում, ոստիկանությունը կիրառում է ուժ»,-եզրափակում է Կարեն Աղաջանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice