Այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
SOCIETYԱդրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
Նախնական տվյալներով նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, իսկ ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Մատաղիսում որոնումներն արդյունք չեն տվել։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 29-ը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1588 աճյուն։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



