«Հրապարակ». Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի կազմակերպիչները «թայմաութ» են վերցրել
POLITICSԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի կազմակերպիչները «թայմաութ» են վերցրել։ Սպասում են, որ Արայիկ Հարությունյանի խաղն ավարտվի, որպեսզի վերսկսեն՝ արդեն իշխանափոխության ճանապարհային հստակ քարտեզ հրապարակելով։
Ավելի վաղ մենք գրել էինք, որ Արայիկ Հարությունյանի ցուցումով՝ իր հրաժարականը պահանջող եւ նախկինների կողմից ուղղորդվող խմբին է միացել Արցախում հայտնի Արթուր Օսիպյանը, ով Հարությունյանի հրաժարականի պահանջով հանրահավաքների ժամանակ ընդդեմ նախկինների ելույթներ է ունեցել։ Այս փաստը դուր չի եկել նախաձեռնող իրական խմբին, եւ որոշել են, որ ինչ-որ պահ դադար վերցնեն, որպեսզի Օսիպյանն իր անելիքն ավարտի, ու նոր միայնակ իրագործեն իրենց պլանը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



