Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


Հասարակությունը միշտ էլ ի զորու է գնահատել մնայուն արժեքները և դրանց ստեղծողների աշխատանքը (լուսանկարներ)

SOCIETY

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողի հետ զրույցում օրեր առաջ նշել էր, թե առաջիկայում օրենսդրական նախաձեռնություն են անելու, որպեսզի խիստ պատժամիջոցներ կիրառվեն անավարտ կիսակառույցներն ավարտին չհասցնելու համար: Ինձ անհայտ պատճառներով լրագրողը բարձրացրեց քաղաքում առկա կիսակառույցներից երկուսի հարցը, որոնք ըստ հրապարակումների, պատկանում են «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Դրանցից մեկը՝ հսկայական սպորտային համալիր է, որը գտնվում է օղակաձև այգում՝ Թեքեյան մշակութային տան անմիջական հարևանությամբ, իսկ մյուսը գտնվում է Աբովյան 5/5 հասցեում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ:

Իհարկե, կասկած անգամ չունենալով, որ Գագիկ Ծառուկյանը երբևիցե չի կարող կիսատ գործ թողնել, այնուամենայնիվ, եղանք սպորտային համալիրի շինհրապարակում, որտեղ ականատես դարձանք այն բանին, որ աշխատանքներն ընթանում են ամբողջ ծավալով, ավելին՝ հաշվի չառնելով ձմռան խստաշունչ պայմանները՝ վարպետներն ու բանվորներն աշխատում են ուժերի գերլարումով, որպեսզի այդ կառույցի շինարարությունն օր առաջ ավարտվի և կառույցը ծառայի իր վսեմ նպատակին:

Ստորև ներկայացված ֆոտոշարքը հիանալի կերպով ի ցույց է դնում այն ահռելի աշխատանքը, որը կատարվում է ներկա պահին՝ միաժամանակ բոլոր՝ թե՛ շինարարության, թե՛ ներքին հարդարման, թե՛ կառուցապատման և թե՛ այլ ուղղություններովՇուրջ հարյուր մարդ մի բռունցք դարձած ջանք չի խնայում սեփական աշխատանքը բարձր մակարդակով կատարելու համար՝ առանց դույզն ինչ հապաղելու:

Ըստ էության այստեղ խոսք է գնում ոչ թե անավարտ, այլ ընթացող շինարարության մասին, ինչը հասարակության որոշ՝ ձվի մեջ մազ փնտրող հատվածի համար ինքնահաստատվելու և սեփական «փայլուն գոհարներն» ի ցույց դնելու բացառիկ առիթ է:

Այն, որ ոմանք ամեն կերպ փորձում են Գագիկ Ծառուկյանի անվան շուրջ ինտրիգներ հյուսել՝ դա իրենց ու իրենց պատվիրատուների խնդիրն է: Բայց ուշադրություն դարձրեք, մարդիկ որքան չար և չկամ պետք է լինեն, որ պախարակեն հսկայական մարզական համալիրի շինարարությունը, համալիր, որն առաջին հերթին մատաղ սերնդի ու հենց այդ վայրահաչողների երեխաների համար է կառուցվում:

Հասկանալի է, չէ՞, խոսքը հյուրանոցի, սաունայի կամ քյաբաբնոցի շինարարության մասին չէ, այլգերժամանակակից, հսկայական մարզահամալիրի, որը ծառայելու է ոչ թե մեկ խմբի կամ անհատի կարիքների համար, այլև մեր ամբողջ ժողովրդի սեփականությունն է դառնալու: Պետության համարմնայուն արժեքներ և ամբողջ ժողովրդին պիտանի կառույցներ ստեղծելը, խրախուսվելու և դրվատվելու փոխարեն, քարկոծվում է: Փորձ է արվում շինծու և իրականությունից հեռու փաստարկների հիման վրա ստվերել կատարված ահռելի ներդրումը մեր պետության և հասարակության համար: Պետք է փաստել, որ հասարակությունը միշտ էլ ի զորու է գնահատել մնայուն արժեքները և դրանց ստեղծողների աշխատանքը՝ անկախ վայրահաչողների քանակից: 

Հավատացած եղեք, այդ չարախոսներն ու ֆեյսբուքյան «ազնիվները» կյանքում ծառ անգամ չեն տնկել, քարը քարին չեն դրել, և ընդհանրապես, իրենցից արժեք չեն ներկայացնում:

Դա ինձ հիշեցնում է Մոսկայի հայտնի առակը... Երևի, հիմա այդպիսի մարդկանց ինքնադրսևորվելու ժամանակն է: Նրանք պարտադիր պետք է հաչան, որ իրենց ասեն՝ դու լավն ես, հզոր ես...

Արամ Հակոբյան

Отображается файл

Աղբյուրը՝ Lurer.com

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another