Թրամփի թիմը նոր սոցիալական ցանց է ստեղծել
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թիմն իր սեփական հարթակն է ստեղծել համացանցում՝ GETTR անվանումով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հիշեցնելով, որ տարբեր հայտնի սոցցանցեր արգելափակել են Թրամփի էջերը:
Նոր սոցցանցը գլխավորել է Թրամփի նախկին խորհրդական և մամուլի քարտուղար Ջեյսոն Միլլերը: Ինչպես նշվում է, սոցցանցը նման է Twitter-ին: Օգտատերերը կարող են անգամ այնտեղից տեղափոխել իրենց անձնական տվյալները:
Սոցցանցում արդեն բացվել է Թրամփի էջը, սակայն այնտեղ դեռ գրառումներ չկան:
Սոցցանցի գործարկումն անցել է առանց որևէ հայտարարության, այն պարզապես հայտնվել է Apple-ի և Google-ի առցանց հավելվածների խանութներում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



