Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա 17 մարզիկ. Ովքեր են նրանք
SPORTՋրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պաշտոնապես տեղեկացրել է Տոկիոյի օլիմպիական խաղերում մեր երկրի երկու լողորդների մասնակցության մասին: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից:
Արթուր Բարսեղյանը հանդես կգա 50 և 100 մետր ազատ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը ՝ 100 մետր ազատ լողաճերում:
Ճապոնիայում անցկացվելիք ամառային 32 –րդ օլիմպիական խաղերին մասնակցող մեր մարզիկների թիվը հավասարվեց 16 –ի:
Ներկայացնենք նրանց. հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյան / 60 կգ/, Կարեն Ասլանյան / 67 կգ /, Կարապետ Չալյան / 77 կգ /, Արթուր Ալեքսանյան / 97 կգ /, ազատ ոճայիններ Արսեն Հարությունյան / 57 կգ / Վազգեն Թևանյան / 65 կգ /, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյան / 52 կգ / , Հովհաննես Բաչկով / 63կգ / Արման Դարչինյան / 75 կգ /, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հրաձգուհի Էլմիրա Կարապետյան, ծանրորդներ Իզաբելա Յայլյան / 59 կգ /, Սիմոն Մարտիրոսյան / 109կգ / , ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյան / 73 կգ/, լողորդներ Արթուր Բարսեղյան,Վարսենիկ Մանուչարյան:
Ավելի ուշ ՀԱՕԿ-ը ևս մեկ հաղորդագրություն է տարածել.
Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանի մասնակցությունը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին:
Աղասյանը Թբիլիսիում անցկացված Վրաստանի բաց առաջնությունում ցույց է տվել 17 մ 16 սմ արդյունք և նվաճել օլիմպիական արտոնագիր: Նշենք ,որ այդ արդյունքը երկու սմ –ով գերազանցում է պահանջվող ցուցանիշը:
Այսպիսով Ճապոնիայում անցկացվելիք ամառային 32 –րդ օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների թիվը հավասարվեց 17 –ի: