Yerevan, 04.February.2026,
00
:
00
BREAKING


«Սիրելիս ասաց՝ «կլինի՞ ոչինչ չասեմ»». Լիանա Հակոբյանը՝ մազերը վառ դեղին ներկելու, սիրելիի արձագանքի և 9-րդ դասարանում շիկահեր դառնալու մասին

LIFE

Դերասանուհի Լիանա Հակոբյանը, որը հեռուստադիտողներին հայտնի է «Ոսկե դպրոց» և «Դեպի ճամբար» նախագծերից, երեկ ոճափոխություն է արել և մազերը ներկել դեղին գույնով: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է ոճափոխության և սիրելիի արձագանքի մասին:

Լիանայի խոսքով՝ մոտ մեկուկես ամիս է՝ մազերը դեղին ներկելու ցանկություն ուներ: «Անկեղծ ասած, կարմիր, վարդագույն գույները մազերի վրա չեմ սիրում, դեղին գույնը արտասահմանյան մոդելներից մեկի մոտ եմ տեսել: Վաղուց մազերս փոփոխելու ցանկություն ունեի, մանավանդ՝ 26 կգ նիհարելուց հետո: Վարսահարդարիս ասել էի այդ մասին, բայց միանգամից չկարողացանք ներկել, քանի որ դեղինը տարածված գույն չէ, այդ պահին չուներ: Նա ասաց, որ մազերը դեղինով ներկելու ցանկություն դեռ ոչ ոք չէր ունեցել։ Ավելի ոգևորվեցի, երբ իմացա, որ դեղին գույնով ներկելու մասին դեռ միայն ես եմ ասել»,- պատմեց Լիանան:

Ըստ դերասանուհու՝ դեղին գույնը ռիսկային էր, բայց դա միայն ներկելու ընթացքում է հասկացել: «Չէի պատկերացնում, որ այդքան դեղին է լինելու, մտածում էի՝ թեթև է երևալու, բայց ընթացքում հասկացա՝ վառ դեղին է ստացվել: Նույնիսկ լուսանկարներով այնքան վառ չի երևում, որքան իրականում է: Երբ ինձ առաջին անգամ հայելու մեջ նայեցի, շատ հավանեցի, ասացի՝ այն էր, ինչ ուզում էի, նույնիսկ իմ սպասածից ավելին: Գուցե որոշ ժամանակ անց մազերս մեկ այլ վառ գույնով ներկեմ: Ամառ է, տաք է, ինչ-որ բաներ փոփոխելու իսկական ժամանակն է»,- ասաց նա:

Լիանան նկատեց, որ կարևոր է, երբ արտաքին փոփոխություններից հետո ներքին փոփոխությունների ես հանգում: «Իմ կյանքը հիմա եռում է, շուտով ծննդյանս օրն է, դառնալու եմ 24 տարեկան: Հետաքրքիր է՝ մեծ եմ, բայց ինձ այսքան փոքր երբեք չեմ զգացել: 20-21 տարեկանում ինձ ավելի մեծ էի զգում, քան հիմա, այն ժամանակ ամեն ինչ ավելի լուրջ էր, հասուն: Հիմա հասկանում եմ՝ կյանքը վայելելու ժամանակն է, հասել եմ այն ամենին, ինչ ցանկացել եմ: Քաշի կորուստն իմ կյանքում մեծ ձեռքբերում է, սիրելիս՝ ևս: Ներքին ուրախությունս արտահայտում եմ մազերիս միջոցով»,- նշեց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է սիրելին արձագանքել մազերի վառ գույնին, Լիանան պատասխանեց. «Սիրելիիս վաղուց ասել էի, որ ուզում եմ մազերս դեղինով ներկել՝ չնայած նա կողմ չէ գունավոր ներկերին: Երբ ասացի, որ ներկը բերել են, պետք է ներկեմ, դեռ չէր գիտակցում, թե ինչ վառ դեղինի մասին է խոսքը: Ներկեցի, լուսանկարներն ուղարկեցի, սիրելիս ասաց՝ «կլինի՞ ոչինչ չասեմ»: Կարծում եմ, երբ ինձ երջանիկ, բավարարված  է տեսնում, ուրախանում ինձ հետ: Իր համար ամենակարևորը դա է»,- ընդգծեց Լիանան:

Դերասանուհին վերհիշեց, որ տարիներ առաջ՝ 9-րդ դասարանում մազերը ներկել է, շիկահեր դարձել: «Վերջին զանգի օրն այդպես գնացի դպրոց: Ուսուցիչները, աշակերտները շոկի մեջ էին, այդ ժամանակ դա ռիսկային քայլ էր: Ժամանակները փոխվել են, մարդկանց հայացքները՝ ևս, հիմա դա ռիսկային քայլ չեմ կարող համարել»,- ասաց նա:

Լիանան նաև շեշտեց, որ իրեն ռիսկային մարդ չի համարում: «Փոփոխություններից առաջ մտածում եմ արածիս հետևանքների մասին: Մազերը ներկելը ռիսկային քայլ չեմ համարում, որովհետև ամեն պահի կարող ես գույնը փոխել: Գլոբալ հարցերը միշտ քննարկում եմ սիրելիիս հետ, երկար մտածում, նոր որոշումներ կայացնում»,- եզրափակեց դերասանուհին:

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers