Yerevan, 02.November.2026,
00
:
00
BREAKING

«Մեր նորագույն պատմության մեջ երբևէ այսպիսի բարդ մարտահրավերների առջև կանգնած չենք եղել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատերի համոզմամբ, խորհրդարանական ընտրությունները ոչ միայն չլուծեցին երկրում առկա քաղաքական ճգնաժամը, այլ հակառակը՝ սրեցին հասարակական լարվածությունը: Հիմա արդեն քաղաքացիները մեղադրում են միմյանց կատարած ընտրության համար: Գրող, հրապարակախոս Դավիթ Վանյանը նշում է՝ մենք մի ժողովուրդ ենք, մի ազգ:

«Անկախ նրանից, թե քաղաքական ինչ կողմնորոշումներ ունենք, մեր բոլորի որդիներն են գնում բանակ, ծառայում, իրենց կյանքը տալիս: Կապ չունի՝ ինչ-որ մեկն ընտրել է Նիկոլին, թե չի ընտրել: Պետք է կարողանանք մեկս մյուսին սիրել ու հարգել: Պետք է սկսենք ամենապարզ բանից՝ մեկս մյուսին ձեռք մեկնելուց, իրար բարձրացնենք, իրար հասկանանք: Այս ճգնաժամը չպետք է երկար շարունակվի: Պետությունը, կարծես, լծված է օտար օրակարգերի, մյուս կողմից՝ ունենք մի ժողովուրդ, որը «հնի վերադառնալու» պատճառով, որը արհեստական օրակարգ եմ համարում, լծվել է այսօրվա իշխանությունների պաշտպանության գործին: Սրա պատճառով վտանգված է թե՛ մեր հայրենիքի անկախությունը, թե՛ տարածքային ամբողջականությունը: Այսօր արդեն երկիրն, ըստ էության, մասնատված է, այսօր արդեն մեր սահմանները դաշնակից, բայց օտար պետությունն է պահում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վանյանը:

Ընդգծում է՝ համահայկական ազդեցություն ունեցող բոլոր կառույցները, եկեղեցին, ՀՅԴ-ն, բարեգործական հիմնադրամները, բոլոր նրանք, ովքեր կկարողանան հայության վրա ազդեցություն ունենալ, պետք է միավորվեն և իրենց խոսքն ասեն: «Պետք է ձեռք մեկնեն այն ընտրազանգվածին, որը, ցավոք, ատելության մթնոլորտի մեջ չի կարողանում ընկալել նրանց, ովքեր ուզում էին փոփոխություններ տեսնել: Եվ հակառակ կողմից էլ պետք է առաջ գան նրանք, ովքեր իրենց ձեռքը կմեկնեն: Հին ու իմաստուն ազգ ենք, այս մեխանիզմը պետք է կարողանանք իրագործել: Մեր երկիրը փազլի նման բաժանվել է մանր մասերի կամ բեկորների, մինչև առաջ չգան ուժեր ու մարդիկ, ովքեր կսկսեն սոսնձել այդ եզրերը, գտնել համակեցության կանոնները, մոտեցնել իրար, այս վիճակից դուրս չենք գալու, իսկ արդյունքում դառնալու ենք քոչվոր մի ազգ:

Չեմ կարծում, թե, որպես ազգ, աշխարհում կվերանանք, բայց եթե որպես պետություն վերացանք, դառնալու ենք անցորդ, հյուր և երկու-երեք սերունդ անց դադարելու ենք գոյություն ունենալ: Որպեսզի ազգը գոյություն ունենա, պիտի հպարտության պատճառներ ունենա, պիտի հաղթանակների շուրջ կարողանանք միավորվել, այս պատերազմում մեր զոհվածներին որպես հաղթանակողների պետք է վերաբերվենք, պիտի դադարենք լացել, դադարենք նրանց ներկայացնել որպես ուղղակի անմեղ զոհեր, որովհետև այդ մարդիկ իրենց կյանքը տալով՝ ռեալիզացվել են կյանքում: Այդ մենք է, որ չենք ռեալիզացվել, քարշ ենք տալիս մեր գոյությունը: Նրանք սխրանք են գործել, հերոսների պաշտամունքի ինստիտուտը պետք է վերականգնվի: Չեմ հավատում, որ դա պետությունը կանի, բայց կարող են անել եկեղեցին ու իմ նշած համահայկական, ազգային, մշակութային ամենատարբեր կառույցները»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ մենք պետք է սովորենք օգտագործել ժամանակակից աշխարհի տված այլընտրանքային եղանակները, նոր հարթակներ փնտրենք իրար հասկանալու համար: «Ստեղծենք համահայկական ինչ- որ մի հարթակ, որտեղ բոլոր համայնքները ներկայացված կլինեն, մարդիկ կսկսեն իրար հետ խոսել. կապ չունի՝ Հայաստանից կլինեն, թե Հայաստանից դուրս: Սա է մեր ամենակարևոր հարցը, սա պետք է արագ անենք, և այն պետք է անջատված լինի քաղաքական պրոցեսներից: Նրանք, ովքեր ուզում են իշխանության գալ, փոխել իշխանությունը, թող անեն իրենց գործը: Մշակութային գործիչները պարտավոր են ժողովրդին բերել մեկ ընդհանուր՝ սիրո հայտարարի: Մտավորականությունն է հուսահատ: Այն մարդիկ, որոնք ընտրել են Նիկոլին, հուսահատ չեն, նրանք հաղթանակ են տոնում: Ես դրա մեջ իրենց չեմ մեղադրում, մեղավոր չեն, որ միայն Հ1 են «վայելում» իրենց տարածաշրջանում: Յուրաքանչյուր իշխանություն միշտ 20-30 տոկոս քնած պաշար ունի: Ինչ էլ ուզում է լինի, եթե փորձի վերընտրվել, այդ 20-30 տոկոս քնած մասսան ունի: Բայց մենք ոչ թե այդ քնած մասսայի համար պետք է կռիվ տանք, այլ նրանց, ովքեր ընտրությունը կատարել են ընդդեմ, ովքեր գնացել և ընտրել են միայն այն պատճառով, որ «հինը չվերադառնա»:

Նրանք, ովքեր երկրի համար ինչ-որ ապագա են տեսնում, այդ ապագայից են խոսում և ուզում են, որ ազգային արմատներին վերադառնանք, ըստ էության, այդ մարդիկ այդ ճնշումներն իրենց վրա չեն զգացել, որովհետև իրենք ինքնաբավ են եղել, կայացած, ունեցել են ինքնաբավության, ինքնապաշտպանության իրենց մեխանիզմները: Իսկ հասարակ, սովորական մարդը՝ գյուղացի, թե բանվոր, աշխատազուրկ, գործազուրկ մարդը այդ պատվախնդրության, պաշտպանության մեխանիզմները չունի և չի ունեցել: Եվ քաղաքական գործիչների մեղքն է, որ այդ մարդկանց չեն հասկանում ու չեն դառնում նրանց համար ընթեռնելի: Մի տեսակ ծծումբի նման են մնում, ջրոտվում են, բայց չեն թրջվում, ժողովրդահոտ չեն դառնում: Սա է մեր խնդիրը: Ռոբերտ Քոչարյանն իր միտինգներով, հանդիպումներով փորձեց դա անել, արդյունքում հասավ այդ 21 տոկոսին: Ավելին է պետք անել, հարկավոր է շատ աշխատել, սա բոլոր ուժերին է վերաբերում:

Հարկավոր է գնալ մարդու տուն, սահմանային գյուղ, այնտեղ, որտեղ խնդիր կա: Երբ խոսում են, որ այսինչ գյուղում ադրբեջանցին մատույցներում ամրապնդվում է, բավական չէ այդ մասին հայտարարություն տալը և այն օգտագործելը, հարկավոր է վեր կենալ և այնտեղ գնալ: Մեծ է նաև մեր սպայական կազմի պատասխանատվությունը, որոնք իրենց ճշմարիտ չդրսևորեցին, ովքեր չկարողացան այսպիսի պայմաններում նախաձեռնությամբ հանդես գալ և անմիջապես մեր հողը մտած մարդկանց դուրս հանել: Հիմա արդեն, կարծես թե, ավելի բարդ է դառնում պրոցեսը: Եթե մի օր էլ պարզվի, որ դա արվել է արդեն ստորագրված փաստաթղթերի հիման վրա, ավելի ու ավելի բարդ է լինելու: Մեր նորագույն պատմության մեջ երբևէ այսպիսի բարդ մարտահրավերների առջև կանգնած չենք եղել»,-ասում է հրապարակախոսն՝ ընդգծելով, որ որպես ազգ և ժողովուրդ մեր մեջ ուժ պետք է գտնենք և մեր մեջ այս հարցերի պատասխանները տանք:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice