ԱՄՆ-ում 13-ամյա տղան մահացել է Pfizer-ի պատվաստանյութով պատվաստվելուց 3 օր անց
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Միչիգան նահանգում դեռահասը Pfizer ընկերության ստեղծած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալուց 3 օր անց մահացել է, հայտնում է Detroit Free Press-ը:
Նշվում է, որ 13-ամյա Ջեյքոբ Կլինիկը բնակվում էր Սագինո շրջանի Զիլուոկի քաղաքում: Նշվում է, որ նա երկրորդ չափաբաժինը ստացել է հունիսի կեսերին, իսկ մահացել քնի մեջ՝ պատվաստումից երեք օր անց:
Այժմ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հետաքննում է միջադեպը, մասնավորապես այն՝ արդյոք տղայի մահը կապ ունի պատվաստման հետ:
Տղայի ազգականուհու խոսքով՝ երեխան առողջ էր և չուներ որևէ քրոնիկ հիվանդություն: Կինը պատմել է նաև, որ դեռահասը դժգոհել է հետպատվաստումային ախտանշաններից, հոգնածությունից և տենդից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



