«Իմ սրտի զարկն ես ախր, առանց քեզ՝ միայն կանգ... անկյանք»․ Նազենի Հովհաննիսյան
LIFEԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրում հաղորդավարուհին կերպարանք է ընդունել նստած։ Նա կրում է սեւ գույնի, երեկոյան շքեղ երկարափեշ զգեստ, որը վերեւի հատվածում թափանցիկ է։ Նազենիի մազերը հավաքված են, երեկոյան արտահայտիչ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում եմ աքսեսուարները․ թեւնոց, ծավալուն ականջօղեր։ Հրապարակմանը կից նա գրել է․
«Իմ սրտի զարկն ես ախր,
Առանց քեզ՝ միայն կանգ...
Անկյանք»:
Ավելի վաղ տեղադրված կադրում հաղորդավարուհին լուսանկար էր հրապարակել, որն արվել էր Մոսկվա քաղաքում։ Նա կերպարանք էր ընդունել թռչունների կողքին։ Նազենին կրում էր սպիտակ վերնազգեստ, կապույտ երանգի լայն փողքերով տաբատ։ Նրա մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։